Մարնեուլիի քաղաքապետը կալանավորվել է

հունիս 14, 2018 - 00:15        Viewed: 346       

Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը կալանավորվել է քաղաքացի Է. Ա.-ի հանդեպ խմբակային անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, վերջինիս նվաստացնելու համար: Քննությունը վարում է Քվեմո Քարթլիի դատախազությունը: Քաղաքացի Է.Ա.-ն, որը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի հասցեին ցենզուրայից դուրս արտահայտություններ է արել, բռնության զոհ է դարձել: Այս մասին տեղեկատվությունը հունիսի 12-ին տարածել է Մարնեուլիի համայնքային ռադիոն և Մոնիտոր ստուդիան:

Է.Ա.-ն մի քանի օր առաջ «Մի՛ սպանիր» ակցիային իր ելույթի ժամանակ վիրավորանք է հասցրել Իվանիշվիլիին և Աբազովին: Տեսագրությունը, որը գրանցել է, թե ինչպես է նա վատաբանում Իվանիշվիլիին և Աբազովին, տարածվել է սոցցանցերում: Ավելի ուշ նրան ստիպել են հանրային կերպով ներողություն խնդրել և դեմքին քսել սեփական մեզը:Տեսագրությունները տարածվել են համացանցում: Է.Ա.-ն այն անձանց ազգանունների փոխարեն, որոնց հեռակա վիրավորել էր, ներողություն խնդրելիս նշում է «41» թիվը. իշխող «Վրացական երազանքն» այս համարի ներքո էր մասնակցում ընտրարշավին:

Վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունում ասվում է, որ Է.Ա.-ին «պատժելու» հրամանը տվել է Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը: Մարդու արժանապատվությունը նվաստացնող հաշվեհարդարին մասնակցել է անձամբ Աբազովն ու «Վրացական երազանքի» տեղի այլ ներկայացւոցիչները:

Աբազովը հերքում է դա: «Ես տեղյակ չեմ, տեսանյութը չեմ տեսել: Այդ մադուն ծանոթ չեմ: Որախ եմ, որ չեմ էլ տեսել և ոչինչ չեմ լսել կատարվածի մասին: Այդ տեսագրությունը չեմ պատրաստվում նայել, ենթադրում եմ, որ տհաճ բան է», -հայտարարել է Աբազովը «Մոնիտոր ստուդիային»:

Լրագրողները չեն կարողացել հանդիպել ենթադրյալ զոհի հետ: Նա գտնվելիս է եղել ոստիկանության վարչությունում, և լրագրողները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան:

Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել՝ ՔՕ 144-3 հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է «մարդու արժանապատվության նվաստացում» կամ «անմարդկային վերաբերմունք»: Թեև այժմ գործը քննում է Քվեմո Քարթլիի դատախազությունը:

Թեմուր Աբազովը ձերբակալվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 1443 հոդվածի 2-րդ մասի (ա) և (ե) հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով:

Ռամին Ալախվերդիևի և քաղաքացի Է. Գ.-ի հանդեպ կիրառվել է հետապնդում՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով, ինչը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում:

Վրաստանի խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետով, որը կներկայացվի օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, ինչը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում», -ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Օրացույց