Վրաստանում չի ապահովվում համընդհանուր որակյալ նախադպրոցական կրթություն

հուլիս 10, 2018 - 00:05        Viewed: 187       

Քաղաքակրթությունը վաղուց եկել է այն եզրակացության, որ մարդու կյանքում ամեն ինչ սկսվում է հենց մանկապարտեզից: Վաղ դաստիարակությունը հիմք է դառնում երեխայի հետագա կրթության համար. դրանից է կախված, թե ինչպես է նա սովորելու, ինչ շարժառիթներով է ղեկավարվելու իր գործողություններում և, ընդհանրապես, ինչ ունակություններ ու հնարավորություններ է ունենալու:

2015թ-ի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ նյույորքյան շտաբ-բնակարանում համաշխարհային առաջնորդներն ընդունել են Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development փաստաթուղթը: Դրանում գրանցված է ողջ մոլորակում խաղաղության հաստատմանը և աղքատության հաղթահարմանն ուղղված համաշխարհային հանրության գործողությունների պլանը մինչև 2030թ-ը: Այդ գլոբալ նպատակին հասնելու համար ՄԱԿ-ը հսկայական ուշադրություն է դարձնում հենց մանկապարտեզներին և նախադպրոցական դաստիարակման այլ հաստատություններին:

«Մինչև 2030թ-ը բոլոր երեխաները պետք է ապահովված լինեն նախադպրոցական այնպիսի կրթությամբ, որը նրանց հնարավորություն կտա պատրաստ լինել տարրական կրթություն ստանալուն», -ասված է փաստաթղթում:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և Գնահատականների ու քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կողմից Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, որ Վրաստանում նախադպրոցական դաստիարակության խնդիր օրակարգում չկա:

Վրաստանում չի ապահովվում համընդհանուր որակյալ նախադպրոցական կրթություն, ավելին՝ պետությունն այդ առումով ազգային քաղաքականություն չունի:

Վրաստանում մանկապարտեզ են հաճախում բոլոր երեխաների 69.5%-ը: Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 95%: Այդ 69.5 տոկոսի մեծ մասը կազմում են քաղաքաբնակ երեխաները: Գյուղական բնակավայրերում մանկապարտեզ է հաճախում երեխաների ընդամենը 48%-ը, ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում՝ ընդհանրապես 33%: Սոցիալապես անպահով երեխաների միայն 39%-ն է մանկապարտեզ գնում:

Քաղաքներում մանկապարտեզ հաճախող երեխաները բախվում են այլ խնդիրների՝ խմբերի գերծանրաբեռնվածությանը: Օրինակ, Թբիլիսիի մունիցիպալ մանկապարտեզներում միջինացված տվյալներով 39-ական երեխա կա: Թբիլիսիում մանապարտեզներ կան, որտեղ խմբերում անգամ 60 երեխա կա: Սահմանափակ կարողություններով երեխաները մանկապարտեզներում մի շարք խնդիրների են բախվում՝ սկսած համապատասխան ենթակառուցվածքների պակասից և դաստիարակչական խմբի գերծանրաբեռնվածությունից մինչև դաստիարակների ոչ կոմպետենտությունը:

Սահմանափակ հնարավորություններով երեխաները չեն կարող նախադպրոցական կրթություն ստանալ առանց հատուկ սոցիալական խարանի: Իսկ աշխատակիցների շրջանում այսպիսի երևույթ է տարածված. «նրանք բավականաչափ օբյեկտիվ և լուրջ չեն վերաբերվում սահմանափակ կարողություններով երեխաների և նրանց ծնողների խնդիրներին»:

Քաղաքային մանկապարտեզներում հոգեբաններ և հատուկ մանկավարժներ են աշխատում, սակայն նրանց կոմպետենտությունը բավարար չէ:

Օրինակ, սահմանափակ կարողություններով երեխաների հետ ձգտում են աշխատել առանձին, անհատական, խմբից դուրս, փոխարենը հակառակն անեն և չտարանջատեն նրանց մյուս երեխաներից, ներգրավեն խմբերում և ձգտեն այնպես անել, որպեսզի նրանք ապրեն լիարժեք կյանքով:

UNICEF հետազոտության տվյալներով՝ Վրաստանի մանկապարտեզների դաստիարակների 44%-ը ոչ միայն բարձրագույն, այլ նաև նախադպրոցական ոլորտում միջին մասնագիտական կրթություն չունի: Համապատասխան կրթություն ունի մանկապարտեզների տնօրենների միայն 50%-ը:

UNICEF-ը հետազոտություն անցկացրել է Վրաստանի 57 մունիցիպալիտետներում: Պարզվել է, որ վերջին 10 տարվա ընթացքում մանկապարտեզների անձնակազմի ճնշող մեծամասնությունը պրոֆեսիոնալ թրեյնինգներ կամ վերապատրաստման դասընթացներ չի անցել:

Այդ հատվածում աշխատավարձերը համապատասխան են՝ միջինում 336 լարիի (մոտ 150 դոլար), ինչը գրեթե 3 անգամ ցածր է բնակչության աշխատող հատվածի ամսական եկամտից՝ մոտ 940 լարի (մոտ 400 դոլար):

Վրաստանի մանկապարտեզներում խաղալիքների և ուսուցողական նյութերի զգալի պակաս կա: Խաղալիքների մեծ մասը մանկապարտեզ են բերում ծնողները, քանի որ բյուջեում նման ծախսերի հոդված գործնականում չկա: Կամ հոդվածը կա, սակայն, ինչպես վկայում են 56 մունիցիպալիտետների տվյալները, դրանց 62.5%-ը մանկապարտեզների յուրաքանչյուր սանի վրա տարեկան 10 լարիից (մոտ 4 դոլար) պակաս գումար է ծախսում: Իսկ որոշ մունիցիպալիտետներ՝ նույնիսկ 0.73 լարի կամ 1.11 լարի (մինչև 50 ցենտ):

Վրաստանում նախադպրոցական հաստատությունների բյուջեները բաշխում են մունիցիպալ ծառայությունները: Բյուջեի մեծությունն ուղղակիորեն կախված է հաստատության մասշտաբից կամ հաճախող երեխաների թվից: Սակայն, ինչպես պարզվել է հետազոտության ընթացքում, մանկապարտեզի բյուջեն որոշվում է ոչ միայն երեխաների թվով, այլ նաև մանկապարտեզի գտնվելու վայրով: Օրինակ, եթե Բաթումում կրթական գույքի համար յուրաքանչյուր երեխայի հաշվարկով տրամադրվում է 20.8 լարի (մինչև 9 դոլար), ապա Խելվաչաուրիի երեխաներ «ստանում են» 5.4-ական լարի (2 դոլարից մի քիչ ավել): Այլ խնդիրների հետ միասին սա վկայում է այն մասին, որ պետությունը բոլոր երեխաների համար միանման պայմաններ և հնարավորություններ չի ապահովում:

Ինչպես վկայում է տվյալ հետազոտությունը, նրանք առանձնապես ոչինչ չեն անում: «Ծնողների հետ կապը սահմանափակվում է հիմնականում տոնական միջոցառումներով՝ «հանդեսներով», նրանք չեն մասնակցում ամենօրյա գործնական որոշումների ընդունմանը տարիներ շարունակ», -ասված է հետազոտությունում:

Ծնողների մեծ մասը հազվադեպ է բարձրացնում ընտրված նախադպրոցական հաստատության քաղաքականության, ուսուցման մեջ օգտագործվող մեթոդների հարցը, ծնողները չեն մասնակցում իրենց երեխաների ծրագրերին և հազվադեպ են իրազեկվում դրանց մասին:

Հետազոտությունում ասվում է դաստիարակների և ծնողների միջև շփման պակասի մասին, ինչը պայմանավորված է նրանով, որ 40 երեխայից կազմված խմբում դաստիարակների համար ֆիզիկապես դժվար է անհրաժեշտ ժամանակ տրամադրել յուրաքանչյուր երեխայի ծնողներին:

Օրացույց