Կուտակային կենսաթոշակային սխեման պատասխան է սոցիալական մարտահրավերներին

հուլիս 25, 2018 - 00:06        Viewed: 239       

Վրաստանի խորհրդարանը 79 «կողմ» ձայնով հավանության արժանացրեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ-ի հունվարին: Մինչ այդ այն պետք է ստորագրի նախագահը: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Եկատերինա Միկաբաձեի խոսքով՝ կուտակային կենսաթոշակային համակարգը քաղաքացիերին թույլ կտա խնայողություններ անել, որոնք ուղիղ համեմատական են աշխատավարձին, որը ստանում են աշխատանքի տեղավորված քաղաքացիները, և ստանալ փոխհատուցման բարձր ցուցիչ:

«Կուտակային կենսաթոշակային սխեման պատասխան է սոցիալական մարտահրավերներին, որի շրջանակում պետությունը զգալիորեն կօգնի Վրաստանի բնակչությանը խնայողություններ անել և ամբողջությամբ նրանց հետ կկիսի սոցիալական պատասխանատվությունը: Մենք խնդիրների լուծման իրական հիմք ենք ստեղծում, որոնք գոյություն ունեն արդարության և արդյունավետության տեսանկյունից: Հենց սա է բարեփոխման հիմնական նպատակը», -հայտարարել է Եկատերինա Միկաբաձեն:

Վրաստանի յուրաքանչյուր բնակչի համար կենսաթոշակային հաշվեհամար է բացվում, որին ամսական գումար է փոխանցվելու: Օրենքի համաձայն՝ աշխատող անձինք բյուջե կփոխանցեն իրենց աշխատավարձի երկու տոկոսը, երկուական տոկոս էլ կավելացնի գործատուն և պետությունը: Ինքնազբաղվածները պետք է եկամտի 4 տոկոսը վճարեն:

Մասնակցությունը կենսաթոշակային բարեփոխմանը պարտադիր է 40 տարեկանից ցածր տարիքի աշխատող քաղաքացիների համար: Ավելի բարձր տարիքի անձինք կարող են ինքնուրույն որոշել միանալ համակարգին:

Այն դեպքում, երբ կենսաթոշակ կուտակող մարդը մահանում է, նրա ֆինանսական խնայողությունները հասանելի են անմիջական ժառանգների համար:

Նոր համակարգը թույլ է տալիս մարդուն հետաձգել թոշակի անցնելն ու շարունակել խնայողություններ կուտակել: Սակայն այն բանից հետո, երբ մարդը հասնում է կենսաթոշակային տարիքի, պետությունն ու գործատուն դադարում են փող փոխանցել նա հաշվեհամարին: Նա կարող է իր խնայողություններն ավելացնել միայն իր 2 տոկոս մուտքերի հաշվին:

Ինչպես բացատրում են օրենքի հեղինակները, եթե աշխատող մարդը 30 տարվա ընթացքում հազար լարի միջին աշխատավարձով կենսաթոշակ կուտակի, ապա նրա կենսաթոշակը կկազմի 500 լարի: Նոր կենսաթոշակային համակարգը չի նշանակում հին ֆիքսված կենսաթոշակի չեղարկում, այն այսօրվա դրությամբ կազմում է ամսական 180 լարի (մոտ 70 դոլար): Այն հիմնական կենսաթոշակի համար յուրատեսակ հավելյալ գումար կլինի:

Կենսաթոշակային ֆոնդի յուրաքանչյուր մասնակից անհատական կենսաթոշակային հաշիվ է ունենալու և էլեկտրոնային մուտք է ունենալու, այսինքն՝ մարդը կարողանալու է հետևել իր կուտակումներին:

Կուտակային կենսաթոշակային համակարգի վարչարարության և կառավարման համար կստեղծվի կենսաթոշակային գործակալություն, որն ի դեմս դիտորդների խորհրդի կունենա ղեկավար մարմին: Առաջին երեք տարում կենսաթոշակային գործակալությունը կֆինանսավորվի պետության կողմից, այնուհետև կկարողանա գոյություն ունենալ քաղաքացիներից ստացվող գումարների հաշվին:

Օրինագծի հեղինակներն ակնկալում են, որ նոր համակարգի գործարկման առաջին ֆիսկալ տարում ներդրումների ընդհանուր գումարը կհասնի 400 մլն լարիի (ավելի քան 163 մլն դոլար):

Օրացույց