Վրաստանում տեղի ունեցած զինված կոնֆլիկտների հետևանքով բռնի տեղահանվել է 278 103 քաղաքացի

օգոստոս 08, 2018 - 01:34        Viewed: 217       

«Վրաստանում փախստականների 52 000 ընտանիք մինչև այսօր սեփական բնակարան չունի: Դա գրանցված ներքին տեղահանված անձանց 58 տոկոսն է», -հաղորդում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը: Բնակարան է տրամադրվել 35 927 ընտանիքի: Նրանցից 6 174-ը 2008թ-ի օգոստոսյան պատերազմի հետևանքով տեղահանվածներն են:

Իր հայտարարությունում օմբուդսմենն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փախստականները տարիներ շարունակ իրենց սեփականությունից օգտվելու իրավունքի կիրառման սահմանափակումներ ունեն: «Փախստականների՝ Ցխինվալիի շրջանում մնացած տները հողին են հավասարեցվել: Իսկ Աբխազիայում դրանք «ոչ ոքի» գույք են համարվում և դառնում դե ֆակտո «պետության» սեփականություն:

Վրաստանում 1990-2008 թվականներին տեղի ունեցած զինված կոնֆլիկտների հետևանքով բռնի տեղահանվել է 278 103 քաղաքացի:

Նրանցից 200 000 փախստականներ են Աբխազիայից (այդ թվում՝ 40 000 վրացի Աբխազիայի Գալի շրջանից); 20-30 000՝ Հարավային Օսիայի բնակիչներ են (այդ թվում՝ Ախալգորիի մունիցիպալիտետի մոտ հազար բնակիչ): Այդ շրջաններից մի քանի հազար փախստական է լքել Վրաստանը և ապրում է այլ երկրներում:

2018թ-ի օգոստոսի 8-ին լրանում է օգոստոսյան պատերազմի 10 տարին: Դրա ակտիվ փուլի ժամանակ հակամարտության գոտին լքել էր ընդամենը 163 000 մարդ: Նրանցից 36 000 փախչել էին Հյուսիսային Օսիա, նրանց մեծ մասը տուն էր վերադարձել մարտական գործողությունների ավարտից հետո:

127 000 հիմնականում էթնիկ վրացիներ լքել են Հարավային Օսիան և դրան հարող տարածքները և անցել Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածք: Նրանցից 100 000 պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո վերադարձել է տուն, 27 000 մինչ այսօր փախստական է:

Օրացույց