Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, ես կգամ և կկանգնեմ այստեղ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով, թե չենք գնում

օգոստոս 20, 2018 - 00:03        Viewed: 296       

«Հայաստանը մտմնում է տնտեսական հաղթանակների շրջան», -օգոստոսի 17-ին Երևանի կենտրոնական հրապարակում բազմահազարանոց հավաքին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերը դիմավորել են ողջույնի բացականչություններով: Իր պաշտոնավարման 100-րդ օրը Հայաստանում գարնանային «թավշյա հեղափոխության» առաջնորդն հազարավոր կողմնակիցներին հավաքել էր Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում՝ կատարված աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելու:

Գլխավոր թեմաների շարքում էր տնտեսությունը: Հայաստանում աճի ներկայիս ցուցաննիշները Փաշինյանը դրական է գնահատել, սակայննշել է, որ պատրաստվում է տնտեսական նոր մոդել ստեղծել: «Տնտեսական աճի այն մոդելը, որն այսօր ունենք, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք [այն] փոխել, որովհետև… հին մոդելի մեջ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Մենք հին տնտեսական համակարգը փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, միևնույն հասանելիությունը, միևնույն ազատությունները, և բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ»:

Փորձագետներն ավելի վաղ նշում էին, որ հեղափոխության և իշխանափոխության պատճառով տնտեսական ցուցանիշները կարող են անկում ապրել: Սակայն Փաշինյանը ներկայացրել է բիզնես-ակտիվության տեմպերի վերաբերյալ վերջին հաշվետվություններն ու վստահեցրել, որ տնտեսությունը զարգանում է ակտիվ տեմպերով:

«Հունիս հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9% է: Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացինեըը և սփյուռքի մեր հայրենակիցներն վստահություն ունեն, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»: Փաշինյանը մեկնաբանել է նաև խոշոր կոռուպցիոն բացահայտումները և հայտարարել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա: «Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխավորում եմ անձամբ»:

Վարչապետը հատուկ անդրադարձավ նաև «2008թ-ի մարտի 1-ի գործին», երբ հերթական նախագահական ընտրույթուններից հետո բողոքի ցույցերը ցրելիս 10 մարդ զոհվեց: «Այդ գործն ամբողջությամբ բացահայտված է», հայտնել է Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ հստակ ընդգծել, որ բացառում եմ, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Այդպիսի տարբերակ չկա»:

Հայաստանի վարչապետը հայտարարել է նախարարությունները կրճատելու մասին, ինչը կօգնի բարձրացնել պետական կառավարման համակարգը: «Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի 17 նախարարություն, և նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի: Նաև պետական կառավարման մարմինների թիվն էականորեն պետք է կրճատվի»:

Այս բոլոր միջոցներն, ըստ Փաշինյանի, պետք է բեկում մտցնեն արտագաղթի հետ կապված իրավիճակում: Վարչապետը հայտարարել է, որ ցուցանիշներն այսօր արդեն հուսադրող են: «Իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան ՀՀ–ից հեռանում են: Ըստ պաշտոնականտվյալների՝ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածումՀայաստանի Հանրապետություն է ժամանել 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քանմեկնածները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվըեկածներից ավելի էր շուրջ 6 հազարով: Այս ցուցանիշները կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևորփուլ»:

Հայաստանի վարչապետը չշրջանցեց ղարաբաղյան հակամարտության թեման: Նա ընդգծեց, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է պատասխանել ագրեսիային: «Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման»:

Միաժամանակ Փաշինյանը խոստացել է, որ Արցախի վեաբերյալ ոչ մի համաձայնություն չի լինի առանց Հայաստանի ժողովրդի մասնակցության և որոշման: «Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»:

Նիկոլ Փաշինյանը շատ է խոսել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Եվ հստակ հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում փոփոխություններ չեն լինելու: «Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնությաննախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ–ռուսականհարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների ևնրանց սատելիտների, հայ–ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ուավելի լավանալու են: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ–ռուսական հարաբերությունները կբարձրանաննոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերնանցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ–ռուսական մի համատեղ հումանիտարնախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և ԽորհրդայինՄիության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ»:

Օրացույց