Հայաստանում կգործարկվի Կալաշնիկովի նորագույն նմուշների ինքնձիգների արտադրությունը

օգոստոս 28, 2018 - 00:05        Viewed: 213       

Հայաստանում կգործարկվի Կալաշնիկովի նորագույն նմուշների՝ АК-12 և АК-15 ինքնձիգների արտադրությունը։ Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է Մոսկվայում․ «Պայմանագիրը ստորագրել են «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը»։

Համաձայնագրի մանրամասները հատնի չեն։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է, որ Հայաստանի կողմից համաձայանգիրը ստորագրել է «բացարձակ անհայտ մի ընկերություն»։

Նրա մոսկվացի գործընկեր Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ խոսքը գնում է հենց համաձայանգրի մասին, այլ ոչ թե հուշագրի կամ նախնական պայմանավորվածության։ Ըստ նրա՝ Հայաստանում, ըստ ամենայնի, կիրականացվի ինքնաձիգների հավաքումը․ «Ինձ թվում է, որ կամ հավաքումն է իրակացվելու, կամ առանձին մասերի արտադրությունը։ Սակայն, ըստ ամենայնի, դա լիցենզիոն հավաքում է լինելու։ Դետալների մեծ մասը Ռուսաստանից է ուղարկելու»։

Հայաստանում արտադրություն կազմակերպելու ռուսական իշխանությունների որոշումը Լեոնիդ Ներսիսյանը տնտեսական շահավետությամբ է բացատրում․ «Լոգիստիկայի առումով առավել հարմարավետ է դետալները Հայաստան բերել։ Եվ գլխավորը․ Հայաստանում ինքնաձիգները հավաքելն ավելի ձեռնտու է, քանի որ Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են։ Իսկ հայկական կողմի համար դա նոր աշխատատեղեր կապահովի»։

Օրացույց