Ադրբեջանը կշարունակի Ռուսաստանից զենք գնել

սեպտեմբեր 05, 2018 - 00:02        Viewed: 194       

Ալիև կրտսերն ու Պուտինը հանդիպել են ռուսական Սոչի քաղաքում։ Ստորագրված փաստաթղթերի շարքում է նաև մինչև 2024թ․ համագործակցությունն ու ամենատարբեր ուղղություններով ճանապարհային վեց քարտեզները։

Վերջիններս ենթադրում են առևտրի և փոխադարձ ներդրումների աճ, տրանսպորտային երթուղիների ստեղծում ևտարբեր ոլորտներում հումանիտար ազդեցության ընդլայնում՝ ներառյալ մշակութային և զբոսաշրջային փոխանակումն, ինչպես նաև նավթային հատվածը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի հետ իր շփման ժամանակ նշել է ռուսական այն ընկերությունները, որոնք աշխատում են ադրբեջանական շուկայում, և Ադրբեջանի տնտեսությունում նրանց կատարած ներդրումները։

Նա նշել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որի մեծ մասն անցնում է Ռուսաստանի և Ադրբեջանի տարածքով։

Ալիև կրտսերն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը հույս ունի Ռուսաստաի կողմից աջակցություն ստանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանն անելու է հնարավոր ամեն ինչ հակամարտության խաղաղ կարգավորման համար որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը։

Ալիև կրտսերը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է արդեն ավելի քան հինգ միլիարդ դոլարի (5 000 000 000 $) ռազմական նշանակության արտադրանք, և համագործակցությունն այդ ոլորտում շարունակվում է։

Ընդհանուր առմամբ, երկու նախագահների հանդիպման գլխավոր թեման Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև բարեկամության և փոխադարձ համակարանքը փաստելն էր։

Օրացույց