Վրաստանը Հայաստանին զեղչ կտրամադրի հացահատկի տարանցման համար

սեպտեմբեր 06, 2018 - 00:09        Viewed: 276       

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են երկաթուղով հացահատիկային կուլտուրաների փոխադրման համար 52% զեղչի մասին: Տարանցման համար զեղչն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից: Այս մասին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Դա շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ սեպտեմբերի 1-ից Վրաստանն արգելելու է իր ավտոճանապարհներով հացահատկի կամ ցորենի-տարեկանի ալյուր փոխադրել: Եվ այդ որոշումը վերաբերում է բոլոր երկրներին: Այդ կապակցությամբ Հայաստանում շատերը մտավախություն ունեին, որ դա կհանգեցնի հացի գների թանկացման: Երկու երկրների միջև նոր պայմանավորվածությունը պետք է թույլ տա լուծել այդ խնդիրը:

Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ մեծ զեղչը թույլ կտա հայ բեռնափոխադրողներին 24 դոլար տնտեսել հացահատկի յուրաքանչյուր մեկ տոննայի համար.

«Բացի այդ, մենք շարունակում ենք բանակցությունները Վրաստանի հետ առանձին դեպքերում ավտոտրանսպորտ օգտագործելու թույլատրելիության վերաբերյալ նրանց օրենքի դրույթի հստակեցման համար: Մասնավորապես, ցանկանում ենք հստակեցնել, թե որ դեպքերը նրանք նկատի ունեն, և ինչպես դրանք կարող են տարածվել Հայաստանի վրա»:

Օրացույց