Վրաստանի վարչապետի կողմից Հայաստանին ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել

սեպտեմբեր 12, 2018 - 00:04        Viewed: 144       

Հայաստանի և Վրաստանի իշխանությունները մտադիր են գրեթե կրկնակի ավելացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը: Այժմ այն կազմում է 489 000 000 դոլար: «Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի», -վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան կայացել է սեպտեմբերի 10-ին: Հարաբերություններին նոր խթան հաղորդելու է կոչված տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը: Մոտ ապագայում կայանալու է հանձնաժողովի նիստը, որին պլանավորվում է ճանապարհային քարտեզ մշակել տնտեսական, քաղաքական, հումանիտար, մշակութային հարաբերությունների զարգացման համար:

Քաղաքագետ Ջոնի Մելիքյանը նշում է, որ միջկառավարական հանձնաժողովը շատ տարիներ առաջ է ստեղծվել, սակայն վերջին տարիներին այն գրեթե չի աշխատել. «Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հանձնաժողովի նիստեր, մեծ հաշվով, չեն անցկացվել: Այդ ձևաչափի վերականգնման անհրաժեշտություն կա, քանի որ վերջին տարիներին կապերի բարելավման աշխատանքն իրականացվել է վերևից: Այսինքն՝ դրանով զբաղվել են երկրների ղեկավարները: Իսկ այժմ այդ աշխատանքն արվելու է ամենօրյա ռեժիմով»:

1մլրդ դոլար առևտրաշրջանառության ցուցանիշը հավակնոտ է, սակայն հասանելի նպատակ է, կարծում է փորձագետը: Մի շարք ոլորտներ կան, որտեղ Հայաստանն ու Վրաստանը կարող են զգալի առաջընթաց գրանցել. «Խոսքը Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցումն է և տարանցիկ միջանցքների ստեղծման հնարավորությունը: Զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտը: Համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:

Օրացույց