Իրադարձությունների կարճ ակնարկ

հունվար 19, 2014 - 11:28        Viewed: 1831       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(13-18 հունվար, 2014թ.)

 

Վրաստան

Հունվարի 13-14-ին Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին, խորհրդարանական պատվիրակության հետ միասին պաշոնական այցով մեկնեց Էստոնիա: Կայացան երկկողմանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես խորհրդարանական մակարդակով, այնպես էլ քաղաքական, տնտեսական և մշակութային: Հատուկ ուշադրություն  հատկացվեց ներքին քաղաքականության առավելությունների վրա:

Վրաստանի Կառավարությունը սկսել է աշխատանքի դիմողների գրանցումը: Ցանկացողները կարող են գրանցվել worknet.gov.ge կայք-էջում: Տարածված տեղեկության համաձայն`սկզբնական շրջանում ծրագրին կարող են միանալ այն անձինք, որոնք գործազուրկ են, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ունեն աշխատանք: Ապագայում տեղեկատվական համակարգին կմիանան գործատուները, ինչպես նաև միջնորդ հանդիսացող անձինք: Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի նաև աշխատանք որոնողների մասնագիտական նորույթների զարգացում և նրանց վերապատրաստում: Ինչպես հայտնի է, կայքում գրանցվելու ժամկետն անսահմանափակ է: Աշխատանք փնտրողներին գրացող ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա դեկտեմբերին և կշարունակվի ամբողջ 2014 թվականի ընթացքում:

«Չնայած այն բանին, որ 2013 թվականին տնտեսական աճի ընթացքը դանդաղեց, բիզնես բաժնում անցյալ տարվա սկզբից մինչև 3-րդ եռամսյակը ներառյալ, ստեղծվել է 30.000 աշխատատեղ, այսինքն`գործազրկությունը նվազել է», - հունվարի 13-ին հայտարարել է  Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Հունվարի 13-15-ին պաշտոնական այցով Վրաստան են այցելել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) համազեկուցողներ Մայքլ Աստրուպ Իենսենը և Բորիս Ցիլևիչը: Վրաստանում պաշտոնական այցի շրջանակներում զեկուցողները քննարկեցին ընտրություններից հետո երկրում զարգացող քաղաքական իրադարձությունները` սահմանադրական բարեփոխումները, արդարադատության համակարգի բարեփոխումները, Թոմաս Համերբերգի փոքրամասնություններին վերաբերող զեկույցի հարցերը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները հանդիպեցին Վրաստանի նախագահի, Խորհրդարանի նախագահի, վարչապետի, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարների, Ներքին գործերի և Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարարների հետ:

«Կոչ ենք անում Շիխիաշվիլուն դադարեցնել բոլոր անտեղի գործուղումները և վերադառնալ աշխատատեղ, բյուջեի համաձայնությունը իրականացնելու և ընթացող ամսվա վերջում քաղաքի բյուջեն ընդունելու համար, հակառակ դեպքում` իր արարքները կգնահատվեն որպես սաբոտաժ և լիովին անպատասխանատու վերաբերմունք քաղաքին և բնակչությանը: Նա ուղևորվել է Չինաստան, Գուանչժոու, սա, կարծեմ երկրորդ այցն է 3 ամսվա ընթացքում: Ես գործուղումների դեմ ոչինչ չունեմ, եթե նրանք որոշակի օգուտ են բերում քաղաքին: Մինչդեռ այն ֆոնի վրա, որ Սակրեբուլոյի մեծամասնությունը արգելափակել է մայրաքաղաքի բյուջեն, և ուղևորվել երկարաժամկետ գործուղումների, դա անընդունելի է: Նրանց կողմից ավելի ճիշտ կլիներ դեռ աշխատել Բյուջեի վրա, հետո միայն ուղևորվել»,-հայտարարել է Թեմուր Գրիգալաշվիլին:

Վրաստանի կառավարության գրասենյակը փոխակերպվել է Կառավարության Վարչության: Համաձայն տարածված հայտարարության` գրասենյակի փոխակերպումը կհիմնավորվի պետության կողմից բաց և հանրային ղեկավարման եվրոպական մոդելով: «Վարչությունը նեղ կհամագործակցի հասարակական կազմակերպությունների, վրացական և արտասահմանյան փորձագետների հետ, կհիմնվեն և ավելի կամրապնդվեն վարչապետի գրասենյակին կից գործող խորհուրդ-հանձնաժողովներ: Վարչության կողմնորոշումը կլինի կառավարական կառույցների կոորդինացիան և արդյունավետ մոնիտորինգը: Գրասենյակի վերակազմավորումը կկենտրոնանա ղեկավարման ժամանակակից եվրոպական ստանդարտների ներածության վրա», -ասված է հունվարի 13-ին տարածված հայտարարության մեջ:

Հունվարի 14-ին Թբիլիսիում մեկնարկեց «Մակդոնալդս»-ի գործունեության դեմ բոյկոտ: «Մակդոնալդս»-ի ցանցերի դեմ բոյկոտ մեկնարկեց այն բանից հետո, երբ ռեստորանների միջազգային ցանցի պաշտոնական կայք-էջում հայտնվեց հայտարարություն, որտեղ ասված էր, որ «Մակդոնալդս»-ը պատրաստվում է ներխուժել այնպիսի տեղեր, որտեղ դեռևս չունի իր ներկայացուցչությունը, այդ թվում նաև Աբխազիա: «Ես համոզված եմ թյուրիմացություն է կատարվել, և ինչքան գիտեմ, այն արդեն ուղղված է: Ինչպես ինձ հայտնի է, այնտեղ խոսքը բիզնեսի անցկացման մասին չէր, այլ բիզնես-գործունեություն սկսելու հնարավորության», -հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:

Հունվարի 14-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ներկայացուցիչները հանդիպեցին Համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարի հետ: «Բանակցությունների թեմաներից մեկն էր կրոնական փոքրամասնությունների հարցերը, այն մասին, թե Վրաստանում ինչպես են ընթանում այդ գործընթացները: Ես հայտարարել եմ, որ կրոնական հարցեր որոշող պետական հանձնաժողովի ղեկավար եմ հանդիսանում: Մենք խոսեցինք հանձնաժողովի աշխատանքի մասին: Նրանք հետաքրքրված էին մուսուլման–մեսխեթինների հարցերով, հետաքրքրվեցին նաև, թե ինչ իրավիճակ է երկրում կոհաբիտացիայից հետո», -հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:

Փետրվարից գյուղատնտեսության նախարարությունը սկսում է մանր սեփականատերերի օգնության ծրագիրը: Օգնության ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 90 միլիոն լարի: Նախարարությունն արդեն կազմել  է այն ֆերմերների ցանկը, որոնք օգնություն կստանան այս ծրագրի շրջանակներում: «Նախագծի նպատակն այն է, որպեսզի մենք շարունակենք գյուղատնտեսության զարգացման օգնության ծրագիրը, որը սկսվել է 2013 թ.-ին և խթան է հանդիսանում մանր սեփականատերերի գործունեության համար: Այս նախագծի շրջանակներում մենք օգնություն կտրամադրենք մոտավորապես 800.000 մարդու», - հունվարի 14-ին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիան:

«Վրաստանում տիրում է ընդհանուր խավար և մտածողության ճգնաժամ: Մարդիկ հավատում են կռապաշտությանն ու խավարին, բայց չեն հավատում իրական Աստծուն, որը երևում է ճշմարիտ սիրո կերպարանքով», -հունվարի 14-ին հայտարարել է բանաստեղծ Դեֆի Գոգիբեդաշվիլին:

«1999 թ.-ին մտնելով Եվրախորհուրդ` Վրաստանն իր վրա պարտականություն վերցրեց ընդունելու համապատասխան իրավական բազա, որը թույլ կտա խորհրդային ռեժիմով աքսորված մեսխեթին բնակչությանը հայրենադարձվելու և ինտեգրվելու, ներառյալ վրացական քաղաքացիություն ստանալու: 2007թ.-ին Վրաստանի Խորհրդարանն ընդունել է օրենք. «20-րդ.դ.-ի 40-ականներին Վրաստանից ԽՍՀՄ-ի իշխանությունների կողմից բռնի ուժով հեռացված անձանց հայրենադարձության մասին», իսկ արդեն 2010թ.-ի մարտի 30-ին Վրաստանի կառավարությունը դրույթ ընդունեց «հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհել մեղմացված կարգով»: Օրենսդրությունը հաշվի առնելով` Վրաստանի Կառավարությանը դիմեց 5.841 մեսխեթցի` հայրենադարձի կարգավիճակ ստանալու խնդրանքով, որոնցից 1.174-ը արդեն ստացել է դրական պատասխան: Իսկ 7 մարդ նույնիսկ քաղաքացիություն է ստացել: Այդ գործընթացն այսօր էլ է շարունակվում: Համապատասխանաբար կարելի է հայտարարել, որ Վրաստանը, մտնելով Եվրախորհուրդ, կատարել է Խորհրդային ժամանակահատվածում Վրաստանից աքսորված Մեսխեթիներին վերադարձնելու, հայրենադարձնելու իր պարտականությունը», -ասված է հունվարի 14-ին փախստականների հարցերով նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ես ուզում եմ հիմք դնել այնպիսի երկխոսության համար, որը թույլ կտա մի կողմից ուժեղացնել ձեր ընկերություննները, իսկ մյուս կողմից կաջակցի երկրի տնտեսական աճին: Ես շատ լավ հասկանում եմ, թե տնտեսական զարգացման համար ինչքան կարևոր է ազատ և մրցակցային միջավայրի ստեղծումը: Ես հասկանում եմ Վրաստանի տնտեսական զարգացման գործում այն ներդրման նշանակությունը, որը պետք է անի բիզնեսը: Մենք միասին` Կառավարությունն ու գործարարները, պետք է ստեղծենք այնպիսի համակարգային միջավայր, որը կապահովի մեր երկրի տնտեսական պոտենցիալի մաքսիմալ և լիարժեք օգտագործումը: Դա իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և երկրի ամենամեծ խնդրի` աղքատության լուծմանը: Վրաստանում այս սկսնակ բիզնեսին աջակցելու համար ստեղծվել է «Ձեռնարկությունների զարգացման գործակալություն»: Այս գործակալության ստեղծումը կարևոր քայլ է, քանի որ հենց նրա օգնությամբ մենք կաջակցենք սկսնակ ձեռնարկատեր-գործարարներին: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այս հարցում Կառավարության դերը, և տեսնում ենք նման կարևոր հարցերը համատեղ լուծելու հնարավորություն, ինչպես արտասահմանյան ներդրումների ուղղակի ներառում, տնտեսության իրական բաժնի խթանում, տեղական արտադրանքի աջակցություն», -հունվարի 15-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետը:

«Երկրի ներքաղաքական կուրսը մնում է նախկինը: Մինչդեռ, մենք չենք պատրաստվում ինչպես նախկին կառավարությունը, ստեղծել բնակչության մոտ անիրական սպասումներ: Եթե տրվում է հարց` ուզու՞մ ենք մենք արդյոք NATO կամ Եվրախորհուրդ, պատասխանն է` Այո՛, մինչդեռ մենք բոլորս հիշում ենք, թե ինչպիսի սպասում էր ստեղծված` կապված NATO-ի MAP ստացման հետ, և ինչպիսի հիասթափություն եղավ հետո: Մենք չենք պատրաստվում այդպիսի խոստումներ տալ: Մենք շարունակում ենք աշխատել այնպես, քանի որ եթե MAP-ը չի լինի այսօր, ապա մենք այն կստանաք վաղը», - հունվարի 16-ին հայտարարել է վարչապետը

Հունվարի 16-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Վենետիկյան հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն: Ինչպես հայտնի դարձավ, Վենետիկյան հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել փետրվարին Վրաստան ուղարկելու իր փորձագետներին, որոնք վրացական կողմին առաջարկություններ կանեն Սահմանադրության վերանայման հարցերի հետ կապված:

«Մեր Կառավարությունը քննադատում է այն մոտեցումը, որը ցուցաբերում էր նախկին Կառավարությունը գործարար Բադրի Պատարկացիշվիլու նկատմամբ: Դա բիզնեսի վրա ճնշման օրինակ էր և հստակ արտահայտումն այն բանի, թե ինչպես էր «Ազգային շարժումը» փորձում բիզնեսն իրեն ենթարկեցնել», -հունվարի 17-ին հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Նախագահի նստավայրը իր գոյության ամբողջ ընթացքում անօրինականորեն օգտագործել է գազ: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «KazTransGaz» ընկերության ներկայացուցիչները հայնտաբերեցին նախագահի նստավայրին անօրինականորեն միացված  գազի խողովակներ: Հատուկ հարցազրույցի ժամանակ, ինչպես հայտարարեց Էներգետիկայի նախարարի տեղակալը, գազի օգտագործումը, շրջանցելով հաշվիչները, նախագահի նստավայրում իրականացվել է հենց շենքի շահագործման հանձնվելու օրվանից: «Ես չեմ կարող դրան հավատալ: Դա աբսուրդ է: Ինչո՞ւ նախագահի նստավայրը պետք է գազ գողանար: Ես կարծում եմ, որ դա ուղղակի անհեթեթ հայտարարություն է», -հունվարի 17-ին հայտարարել է նախկին նախագահ Սահակաշվիլիի վարչության նախկին ղեկավար Առնո Բառնովը:

Հունվարի 17-ին Ղարիբաշվիլին մասնակցություն է ունեցել 230 մեգավատ հզորությամբ ջերմային-էլեկտրակայարանի շինարարական աշխատանքների բացմանը, որը կառուցում են Գարդաբանիում: «Այսօր այստեղ` Գարդաբանիում, իսկապես, սկսվում է շատ կարևոր շինարարություն: Անկախ Վրաստանի գոյատևման ընթացքում առաջին անգամ մեզ մոտ կառուցվում է համատեղ արտադրման փուլի նման հզորության ջերմային-էլեկտրոկայարան: Սա շատ կարևոր շինարարություն է: Փաստացիորեն, սա նոր փուլ է մեր էներգետիկայի զարգացման համար: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագիծը ստեղծողներին և իրականացնողներին`Համագործակցային ֆոնդին,Վրաստանի նավթային կորպորացիային և   Թուրքիայի շինարարության շուկայի խոշորագույն ներկայացուցիչներին: Հատկապես մեր համատեղ ջանքերով կիրականացվի այս նախագիծը, որի ընդհանուր արժողությունն է կազմում 220 միլիոն դոլլար», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: Նախագծի համաձայն` ջերմային էլեկտրակայանի կառուցումը կավարտվի 2015 թվականին, և նրա շինարարության ժամանակ աշխատանքի կտեղավորվեն ավելի քան 600 մարդ:

Լարիի կուրսի անկմանը զուգահեռ` հնարավոր է բարձրանան մթերքի գները: Առևտրականները հայտարարում են, որ դեռևս նրանց հաջողվում է կարգավորել ապրանքի գները սեփական ուժերով, բայց եթե լարիի անկումը շարունակվի, ապրանքը կսկսի թանկանալ: տնտեսափորձագետների կարծիքով ապրանքի թանկացումը կսկսվի առաջին հերթին մանր խանութներից:

ԱՄՆ-ն հատկացրել է Վրաստանին ֆինանսական օգնություն 62 միլիոն դոլլարի չափով: «ԱՄՆ-ն Վրաստանին օգնություն է տրամադրում, որպեսզի ապահովի առաջընթաց 2014թ.-ին մինչ ասոցիացիայի մասին Եվրախորհրդի հետ պայմանագրի կնքումը: ԱՄՆ-ի կողմից դա շատ էական օգնություն է», -հունվարի 18-ին հայտարարել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկանիանին:

 

Օրացույց