Օրվա իրադարձություններ. Վրաստան` 9/10/2018

հոկտեմբեր 09, 2018 - 18:33        Viewed: 118       

Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ Վրաստանում երկկաղաքացիթյուն ունի 58 134 հօգի։ 2016-2018թթ․-ի ընթացքում երկքաղաքացիություն է տրվել Ռուսաստանի 41 631, ԱՄՆ-ի՝ 1 768, Ադրբեջանի՝ 1 222, Թուրքիայի՝ 2 336, Իրանի 525, Իսրայելի՝ 2 158, Հունսատանի 1 666, Հայաստանի՝ 1 936, Ուկրաինայի 1 061, Ղազախստանի՝ 389 քաղաքացու։ Ինչ վերաբերում է վրացական քաղաքացիություն ստանալուն, 2016-2018թթ․-ին Վրաստնի քաղաքացիություն է տրվել 15 229 քաղաքացու` 6449-ը Ռուսաստանի քաղաքացու, 298-ը՝ Թուրքիայի, 194-ը՝Իրանի։

«1+4» ծրագրով ուսուցում անցած ուսանողներին առաջարկվում է անցնել 6-ամսյա մասնագիտացումտեղական ինքնակառավարման մարմիններում և այլ պետական հաստատություններում։ Հոկտեմբերի 9-ին Ախալցիխեում կայացել է մասնագիտացման ծրագրի շնորհանդես։ 6 ամսյա մասնագիտացմանը մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն դիմումը մինչ հոկտեմբերի 22-ը և հանձնել այն Քաղաքացիական Ներգրավման Գործակալությանը։

Առողջապահության հարցով խորհրդարանական հանձնաժողովի որոշմամբ Խորհրդարանը երկու ամսով դադարեցրել է «Մարիխուանայի վերահսկման մասին» օրինագծի ուսումնասիրումը։ Ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ մեկ ամսով դադարեցված է «Մարիխուանայի օգտագործման»-ը վերաբերող օրինագծի ուսումնասիրությունը։

«Եթե երկու ամսից «Մարիխուանայի վերահսկման մասին» օրինագիծը վերադառնա Խորհրդարանի օրակարգ, ապա Պատրիարքարանի արձագանքը կլինի շատ խիստ», -հոկտեմբերի 9-ին հայտարարել է վրաց եկեղեցու Պատրիարքարանի քարտուղարը։

«Ֆինանսական հանցագործությունները, որոնք մենք հիմա հետաքննում ենք, իրականացվել են Պաշտպանության նախկին նախարարի օրոք 2016թ․-ի փետրվար-մարտ ամիսներին։ Խոսքը 100 հազարավոր լարիի մասին է, որը փոխանցվել է այն մարդկանց հաշվեհամարներին, ովքեր այլևս աշխատելիս չեն եղել Պաշտպանության նախարարությունում։ Այս բոլոր հանցագործությունները իրականացվել են նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի կողմից», -հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

«Հաջորդ տարի մենք ֆրանսիացիների հետ համատեղ ծրագրում ենք շարունակել հակաօդային զինավորմանը համապատասխան և հակաօդային պաշտպանության ուժեղացմանը վերաբերող համաձայնագրի իմպլեմենտացիան։ Առաջին փուլը հաջողությամբ ավարտված է ընթացիկ տարում, իսկ հաջորդ տարի կսկսվի երկրորդ փուլը, որը կտևի 3-4 տարի։ Ինչպես նաև Կառավարության անցած նիստի ընթացքում ԱՄՆ-ից ստացած 9 000 000 դոլար գրանտի մաքսիմալ օգտագործման մասին որոշում է ընդունվել։ Այդ գումարները ուղղված կլինեն մեր ավիացիան ավելի ժամանակակից դարձնելու համար։ Այս տարի վրաց ավիացիայի նորարարությունների համար Բյուջեից և ամերիկյան օգնությունից մենք հատկացրել ենք 23 000 000 լարի», -հոկտեմբերի 9-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը։

«Մենք խոստանում ենք, որ բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք աշխատում են մեր թիմում, մեր խաղաղ, բայց խիստ և սկզբունքային քաղաքականությամբ կվերադարձնենք Աբխազիան և Օսեթիան Վրաստանի սահմանադրական դաշտ։ Փսոու գետի և Ռոկսկիի թունելի վրա կծածանվի վրացական դրոշը և այնտեղ կլինեն մեր սահմանապահները։ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում ամենամեծ գործընկերը աբխազներն են և օսերը, որոնք ձանձրացել են ռուսների բռնագրավումից», -հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

Անկուսակցական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն միացել է «Հայրենասերների Ալյանս» խորհրդարանական խմբակցությանը։ «Իրմա Ինաշվիլին խնդրել է ինձ միանալ իրենց ֆրակցիային այնքան ժամանակ, քանի դեռ իրենք բանակցություններ են վարում այլ պատգամավորների հետ», -հայտարարել է Ճիճնաձեն։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ի նշան բողոքի՝ «Հայրենասերների Ալյանս» խմբակցությունը լքել է Նատո Չխեիձեն, խմբակցությունը լուծարման սպառնալիքի շեմին է հայտնվել (ըստ օրենքի՝ խորհրդարանական խմբավորումը պետք է կազմված լինի նվազագույնս 6 պատգամավորից)։ Դավիթ Չիչինաձեն «Վրացական երազանք» խմբավորումից հեռացվել է 2018թ․-ի ամռանը։

«Երբ գործը վերաբերում է դատական իշխանությանը, Վրաստանի Խորհրդարանը չի առաջնորդվում արդարադատության շահերով և հարցերը լուծում է իր՝ կուսակացության շահերից ելնելով», -հոկտեմբերի 9-ին հայտարարել է Վրաստանի նահագահի խորհրդարանական քարտուղար Աննա Նացվլիշվիլին։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 10-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6255 լարի (+0.0071), իսկ եվրոյի հանդեպ 3․0057լարի (+0.0024):

Օրացույց