Օրվա իրադարձություններ. Վրաստան` 10/10/2018

հոկտեմբեր 10, 2018 - 17:39        Viewed: 171       

Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը հրապարակել է ատելության և անհանդուրժողականության հենքի վրա կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Նախարարության տվյալների համաձայն՝ 2018թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 95 հանցագործություն ատելության հենքի վրա։ Դրանցից 4-ը ազգային և ռասսայական անհանդուրաղականության հիման վրա, 80-ը՝ գենդերային անհանդուրժողականության, 11-ը՝ ոչ ավանդական սեռական հակում ունեցող անձանց հանդեպ։ Հատկանշական է, որ ՆԳՆ-ի վիճակագրությունում նշված չէ կրոնական անհանդուրժողականության հիման վրա կատարված ոչ մի հանցագործություն։

Առանց Աբխազիայի և Օսեթիայի Վրաստանն արտացոլող աշխարհագրական քարտեզների գովազդումը, արտահանումը, տարածումը և տպագրումը հնարավոր է արժանանան քրեական պատժի։ Համապատասխան օրինագիծը, որի հեղինակը հանդիսանում է Պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, շուտով արդեն կմտցվի Խորհրդարանի աշխատանքների օրակարգ։ «Տեղի է ունենում մեր պետության խորհրդանիշների և քարտեզի պարբերական ոտնահարումը։ Դա միջազգային իրավունքի կանոնների խախտում է։ Եթե ինչ-որ մեկը խախտի և սևացնի մեր խորհրդանիշներն ու տարածքայն ամբողջականությունը, այդ անձը պետք է կրի համապատասխան քրեական պատիժ», -հոկտեմբերի 10-ին հայտարարել է Իրակլի Սեսիաշվիլին։

Հոկտեմբերի սկզբին Վրաստանում 0․05-0.08 լարիով թանկացել է վառելիքը։ Փորձագետները հուսադրող հայտարարություններ չեն անում և հաստատում են, որ վառելիքի թանկացման պրոցեսը կշարունակվի։ «Վառելիքի գինը համաշխարհային շուկայում թանկացել է։ Կարելի է ասել, որ այսօր վառելիքի գինը հասել է իր պատմական առավելագույնին։ Մյուս կողմից մի քանի ամիս է, ինչ լարին շարունակում է արժեզրկվել դոլարի հանդեպ։ Հենց այս երկու փաստն էլ ազդել են Վրաստանում վառելիքի թանկացման վրա։ Մյուս կողմից բենզին արտադրողները վառելիքի ամեն մի լիտրի համար Կառավարությանը վճարում են մոտավորապես 0․5 լարի։ Եթե Կառավարությունը համաձայնի պակասեցնել իր բաժինը բենզինի ամեն լիտրից 0․3-0․2 լարիով, ապա Վրաստանում վառելիքի գինը կարող էր կայունանալ։ Ամեն ինչ կախված է Կառավարության ցանկությունից», -հոկտեմբերի 10-ին հայտարարել է տնտեսության բնագավառի փորձագետ Զվիադ Խորգուաշվիլին։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 10-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6262 լարի (+0.070), իսկ եվրոյի հանդեպ 3․0199 լարի (+0.0142):

Օրացույց