Օրվա իրադարձություններ. Վրաստան` 11/10/2018

հոկտեմբեր 11, 2018 - 18:33        Viewed: 193       

Հոկտեմբերի 11-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի «Էլիավա» շուկայում։ ՆԳՆ տվյալների համաձայն՝ հրդեհի արդյունքում այրվել է շուկայի շուրջ 800 քառ․ մետր տարածք։ Խոշոր վնաս է հասցվել մասնավոր ձեռնարկատերերին։ Քաղաքացիները, որոնք հրդեհի արդյունքում կրել են նյութական վնաս, հոկտեմբերի 11-ի առավոտից անցկացնում են ցույցեր՝ պահանջելով փոխհատուցել վնասը։ Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարրաում էին, որ «Էլիավայի» տարածքում շուկայի գործունեությունը պետք է դադարեցվի և տարածքը պետք է ստանա այլ նշանակություն։

«Այսօր ընթանում է երկրի Բյուջեի 2019 թվականի ուսումնասիրությունը։ Հաջորդ տարվանի կբարձրացվի թոշակը ինչպես լեռնային տարածքների բնակիչների համար, այնպես էլ բոլոր քաղաքացիների համար։ Ընդհանուր առմաբ մենք ծրագրում ենք մեծացնել երկրի լեռնային շրջանների ֆինանսավորումը», -հոկտեմբերի 11-ին հայտարարել է Տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։

Հոկտեմբերի 11-ին Տարածաշրջանային զարգացման փոխնախարարը հայտարարել է, որ 2019թ․-ից կվերականգնվի «Գյուղատնտեսության աջակցման» ծրագիրը։ «Հաջորդ տարվանից մենք ծրագրում ենք վերականգնել տարածաշրջաններում գյուղատնտեսության աջակցումը նախատեսող ծրագիրը», -հայտարարել է Մզիա Գիորգոբիանին։

«Վրաստանում սկսվում է նոր Դիդգորի (Դիդգորյան ճակատամարտ, որի ընթացքում վրացական միավորված զորքերը Դավիթ Դ Շինարարի հրամանատարությամբ կոտորեցին թուրք զինվորներին։ Դիդգորյան ճակատամարտի հաղթանակից հետո սկսվեց վրաց թագավորության ամրապնդման և միավորման գործընթացը -խմբ)։ Մենք կանգնած ենք այդ ճակատամարտի դռների առջև։ Շատ բան է արվել անցյալ տարիների ընթացքում։ Այսօր Վրաստանը կայուն երկիր է, մինչդեռ դեռ շատ բան կա անելու, որպեսզի մեր երկիրը զբաղեցնի իր տեղը ինչպես տարածաշրջանում, Կովկասում, Եվրոպայում, այնպես էլ աշխարհում։ Մենք պետք է հավատանք, որ չնայած այն բանին, որ մենք փոքր երկիր ունենք, և մեր շատ քաղաքացիներ այսօր Վրաստանում չեն ապրում, այնուամենայնիվ մենք պետք է հասնենք այդ նպատակին։ Դիդգորիի ճակատամարտը մեր միասնականությունն է, մեր ձգտումը, որպեսզի այլևս չլինի կոնֆլիկտ՝ հիմնված ատելության, ռևանշիզմի վրա։ Անվերջ բախումները կարող են բզկտել մեր երկիրը», -հոկտեմբերի 11-ին հայաբնակ Թեթրիծղարոյում ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է նախագահի թեկնածու Սալոմե Զւրաբիշվիլին։

«Օտարերկրյա քաղաքացիների մասին» օրինագծում մտցված փոփոխությունների համաձայն՝ հնարավոր է, որ Վրաստանում «մշտական կացություն» ստանալ ցանկացողները պետք է տիրապետեն վրացերենին։ Օրինագծի հեղինակն է «Ազգային Միացյալ Շարժում» խորհրդարանական խմբակցության։ Օրինագծի համաձայն՝ նաև կխստացվեն Վրաստանում արտագաղթման կանոնները։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 12-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6296 լարի (+0.034), իսկ եվրոյի հանդեպ 3․0430 լարի (+0.0231):

Օրացույց