Սպանության շարժառիթը կարող է այլատյացությունը լինել. Սաֆարովը վրացերեն չէր խոսում

հոկտեմբեր 12, 2018 - 00:03        Viewed: 369       

«Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (HRIDC) ենթադրում է, որ 25-ամյա Վիտալի Սաֆարովը, որը սպանվել է Թբիլիսիի կենտրոնում սեպտեմբերի 30-ին, այլատյացության զոհ է դարձել: Սաֆարովի գործով այս պահի դրությամբ երկու մարդ է կալանավորվել, որոնք այսպես կոչված նեոազգայնական խմբավորման անդամներ են:

Վիտալի Սաֆարովը սպանվել է Թբիլիսիի կենտրոնում՝ Ալեքսանդր Դյումայի փողոցում, սեպտեմբերի 30-ին առավոտյան 5-ին: Մինչ այդ նա ընկերների հետ սրճարանում է եղել, որտեղ վեճ է սկսվել: Այն շարունակվել է փողոցում: Մահացու հարվածներ են Սաֆարովին հասցվել դանակով: Դեպքի վայր ժամանակ շտապօգնության բժիշկները նրան մահացած են գտել: Ականատեսները լրագրողների հետ զրույցում հայտարարում են, որ Սաֆարովի հետ կռվին մի քանի մարդ է մասնակցել: Վիտալի Սաֆարովն աշխատում էր «Ներգրավվածության և զարգացման կենտրոն»հասարակական կազմակերպությունում:

Մի քանի տարի շարունակ նա ակտիվորեն ներգրավվել է դեռահասների համար հանդուրժողականության ճամբարների կազմակերպման գործում, ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ այլ նախագծերում:

HRIDC-ն Սաֆարովի սպանության գործով մամուլի ասուլիս է անցկացրել: Կենտրոնի աշխատակիցները կատարվածի վերաբերյալ տեղեկություններ են հավաքել: Ըստ ականատեսների՝ սպանության երեկոյի ընթացքում Սաֆարովն ու նրա մարդասապանները նույն բարում են գտնվել:

Կոնֆլիկտի պատճառը, ենթադրաբար այն է եղել, որ Սաֆարովը վրացերեն չէր խոսում: Ինչպես հիշում են ականատեսներն, ավելի ուշ վեճը սրվել է, և խոսակցությունը սկսել է ընթանալ «հայրենիքի և վրացական ինքնության» մասին:

«Հաշվի առնելով դա՝ Վիտալի Սաֆարովի դեմ բռնությունը, ենթադրաբար, իրականացվել է այլատյացության հողի վրա, ինչը ենթադրում է վախ և/կամ ատելություն արտասահմանցիների և տարբերվող մարդկանց հանդեպ», -հայտարարել է կենտրոնը:

Մամուլի ասուլիսին ասվել է, որ Սաֆարովի գործով հետաքննությունը սխալ որակմամբ է անցկացվում: «Վիտալի Սաֆարովի սպանությունը կատարվել է խմբի կողմից, խուլիգանական համատեքստով, ռասայական, կրոնական, ազգային կամ էթնիկական անհանդուրժողականության պատճառով», -հայտարարում են իրավապաշտպանները:

Սակայն դատախազությունն իր մեղադրանքում խմբակային հանցագործություն կամ կրոնական անհանդուրժողականության մասին չի հիշատակում: Ձերբակալվածներից մեկին դիտավորյալ սպանության (առանց ծանրացնող հանգամանքերի) մեղադրանք է առաջադրվել, երկրորդին՝ հանցագործությունը թաքուցելու:

Դատախազությունում նշում են, որ Վիտալի Սաֆարովի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է, և լրացուցիչ ապացույցներ ստանալու դեպքում կվերավորակավորվի: Երկու ձերբակալվածներն էլ նեոազգայնական խմբավորման անդամներ են և նմանատիպ բռնության մեջ նախկինում էլ են նկատվել: Նրանցից մեկը ծնվել է 1995թ-ին, մյուսը՝ 1998-ին:

Ինչպես հայտարարում են կենտրոնի աշխատակիցները, վկայակոչելով ականատեսներին, վերջին երկու տարում 112 տեղեկատվական կենտրոնում և քրեական ոստիկանությունում կասկածյալների կողմից բռնության փաստերի մասին հաղորդումներ են ստացվել, սակայն ոստիկանությունն այդ հաղորդումներին չի արձագանքել:

Վերջերս «այլատյացության, ֆաշիստական խմբավորումների ակտիվությունն ու ատելության սերմանումը վրացական պետության համար լուրջ մարտահրավերներից մեկն են դարձել»:

Օրացույց