Օրվա իրադարձություններ. Վրաստան` 12/10/2018

հոկտեմբեր 12, 2018 - 18:25        Viewed: 197       

Վրաստանի ՆԳՆ-ի հակակոռուպցիոն գործակալության կողմից անցկացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի երկու քաղաքացի, որոնք զբաղվում էին պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ։ Մասնավորապես, Թուրքիայի երկու քաղաքացի անօրինականորեն պատրաստում էին «Վրաստանում մշտական կացության իրավունքի» մասին վկայող փաստաթուղթը և վրացական վարորդական իրավունքներ։ Արդյունքում կեղծված փաստաթղթերը վաճառվում էին Թուրքիայի ուրիշ քաղաքացիների։

«Վերնախավի կոռուպցիայի դեմ պայքարը նախկինի պես մնում է նշանակալի սպառնալիք Վրաստանի համար», -ասված է IDFI-ի կազմակերպության հրապարակած հետազոտությունում։ «Վերջին տարիների ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից բացահայտվել է կոռուպցիայի բազում կասկածելի դեպքեր։ Բոլոր բացահայտված փաստերը պահանջում էին համապատասխան հետաքննություն։ Մինչդեռ, հետաքննությունը կամ ընդհանրապես չի անցկացվել, կամ ներկայացվել է մակերեսային տեղեկատվություն առանց նշելու հետաքննության հստակ արդյունքները։ Այս ամենը հետաքննչական մարմինների և դատական համակարգի հանդեպ հասարակության մեջ անվստահությունն է առաջացրել», -ասված է հրապարակված հետազոտությունում։

Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Ժնևյան բանակցությունների» հերթական փուլը (Վրաստանի, Ռուսաստանի և բռնագրավված տարածքների ներկայացուցիչների միջև բանակցություններ -խմբ)։ «Մենք չենք կարող ասել, որ բանակցությունների տվյալ փուլը թեկուզ փոքր-ինչ արդյունք է տվել։ Մինչդեռ, մենք դեռևս հույս ունենք, որ առողջ բանականությունը կվերականգնվի և գործընթացի կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ», -հոկտեմբերի 12-ին հայտարարել է Դավիթ Դոնդուան։

«Իմ մասին շատ բան են խոսում և հորինում։ Ասում են, որ ես չեմ տիրապետում վրաց լեզվին։ Մինչդեռ, նրանք մոռանում են, որ ես Վրաստանի միակ ներկայացուցիչն եմ եղել, որը բանակցություններ է վարել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի հետ վրաց լեզվով։ Ոչ ոք բացի ինձնից վրացերենով բանակցություններ չի վարել։ Հնարավոր է՝ ես խոսում եմ վրացերեն սխալներով։ Ես չեմ ասում, որ իդեալական եմ խոսում վրացերեն, բայց ես շատ հպարտ եմ, որ ես և իմ երեխաները խոսում ենք վրացերեն», -հոկտեմբերի 12-ին հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, վրաց օդանավակայանները սպասարկել են 3 920 771 ուղևորի, ինչը 22․55 տոկոսով ավելի շատ է, անցյալ տարվա նույ ժամանակահատվածի համեմատությամբ և 79․71 տոկոսով ավելի շատ է, քան 2016թ․-ին։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 13-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6376 լարի (+0.0080), իսկ եվրոյի հանդեպ 3․0546 լարի (+0.0116):

Օրացույց