Օրվա իրադարձություններ. Վրաստան` 15/10/2018

հոկտեմբեր 15, 2018 - 18:13        Viewed: 176       

Վրաստանի ՆԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը մեղադրվում է մեծ քանակությամբ կեղծ դրամաշնորհների պատրաստմամբ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 61 700 կեղծ դոլար՝ 617 կեղծված 100 դոլարանոցներ։

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին մեկնաբանել է աղմուկային ձայնագրությունը, որը տարածվել էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից, և որը լուրջ ստվեր է քցում Վրաստանի իշխող կուսակցության կողմից գործածվող դատական հետաքննության մեթոդների օրինականությունը։ «Փաստ է, որ իշխանությունները կորցրել են վերահսկողությունը։ Այս ամենն արդեն վերածվել է քաոսի, և անհնար է ինչ-որ բան կանխատեսել։ Ես չեմ մեկնաբանի որևէ կոնկրետ ձայնագրություն, մինչդեռ ակնհայտ է, որ այդ ամենը պետք է հետաքննության ենթարկվի։ Գլխավոր խնդիրն այն է, որ համակարգը վերահսկողությունից դուրս է եկել։ Եթե առաջ համակարգը կաթվածահար եղած էր և չէր աշխատում, այսօր մենք տեսնում ենք, որ վերահսկողությունը կորցված է ներսից։ Այս քաոսի վերջաբանը ծայրահեղ անկանխատեսելի և մշուշոտ է։ Կառավարությունը պետք է իր ժամանակին օրինական քայլեր ձեռնարկի։ Միակ բանը, որ կարող է փրկել իշխանությանը, դա այն է, որ այս ամենի համար պատիժ կրեն իշխանության վերին պաշտոնյաները։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Երկրի գերագույն ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի։ Դրանով իսկ նրանք ցույց կտան, որ ռեսուրս ունեն, որպեսզի վերահսկեն այդ համակարգը։ Մինչդեռ, հավանականությունը քիչ է։ Շատ դժվար է ինքդ քեզ վիրահատել», -հոկտեմբերի15-ին հայտարարել է Գիա Խուխաշվիլին։

«Բնական է, որ պետք է հետաքննություն անցկացնել։ Դրա մասին այլ կարծիք չի կարող լինել։ Մինչդեռ, քանի որ վերջին ժամանակներս մենք արդեն դարձել ենք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից տարածված ապատեղեկատվության վկաներ, ես շատ լուրջ կասկածներ ունեմ, տարածված ձայնագրությունները կեղծված են։ Ես կսպասեմ հետաքննությունների արդյունքին», -հոկտեմբերի 15-ին հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Իրակլի Սեսիաշվիլին։ Սամցխե-Ջավախք շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին նշանակել է իր տեղակալին, որն է Շալվա Բերձենիշվիլին, որը հայտարարել է, որ իր համար շրջանի նահանգապետի տեղակալի պաշտոնում աշխատանքի ընթացքում առաջնային է զբոսաշրջության զարգացումը Սամցխե-Ջավախքում, ինչպես նաև շրջանի հնացած ենթակառույցների նորոգումը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017թ-ին Վրաստանում գործել է ֆինանսական գործունեությամբ զբաղվող 2 379 ձեռնարկություն (բանկեր, փոխանակման կետեր, լոմբարդներ և այլն)։ Այդ ձեռնարկությունների ընդհանուր եկամուտը 2017թ․-ին կազմել է 4 610 900 000 լարի։ Եկամտի մեծ մասը՝ 74 տոկոսը վճարված վարկի տոկոսն է, եկամտի 10․4 տոկոսը տարբեր մնացորդ եկամուտներ, 15․6-ը՝ տարբեր եկամուտներ։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 16-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6664 լարի (+0.0288), իսկ եվրոյի հանդեպ 3․0925 լարի (+0.0379):

Օրացույց