Օրվա իրադարձություններ. Վրաստան` 16/10/2018

հոկտեմբեր 16, 2018 - 17:59        Viewed: 137       

Հոկտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի 13 քաղաքացի։ Տարածված տեղեկության համաձայն՝ Վրաստանի 13 քաղաքացի խնդիրներ են ունեցել թղթաբանության հետ կապված, ինչը անհրաժեշտ է եղել Շենգենյան գոտի մտնելու համար։ Երկօրյա ձերբակալումից հետո Վրաստանի քաղաքացիներին պատրաստում են դեպի հայրենիք արտաքսելուն։

Հոկտեմբերի 16-ին Վրաստանի նախագահը դիմել է երկրի վարչապետին մոտակա օրերին կառավարության արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Կառավարության նիստ գումարելու նպատակն է երկրի առջև ծառացած խնդրահարույց հարցերի քննարկումը։ «Ստեղծված իրավիճակից ելքը ես միայն նրանում եմ տեսնում, որ մենք Կառավարության և պետական մյուս կառույցների հետ միասին հավաքվենք և քննարկենք հարցերը, ճիշտ գնահատենք իրադարձությունները և անհրաժեշտ որոշումներ կայացնենք։ Այդ կերպ ես օգտագործում եմ իմ սահմանադրական իրավունքը և դիմում եմ վարչապետին, Կառավարությանը՝ մոտակա օրերին Կառավարության նիստ գումարել, որի ընթացքում ես հանդիպում կանցկացնեմ Ձեզ հետ պետական կառույցների գործառության արդյունավետության, մեր երկրի քաղաքացիների իրավունքների և ազատության պաշտպանության հարցերի շուրջ», -հոկտեմբերի 16-ին հայտարարել է Վրաստանի նախագահը։

«Ինձ համար կարևոր է վրացական բանակի հարցը։ Ես անհանգստացած եմ վերջին իրադարձություններով և ուզում եմ դիմել մեր բանակին, նրանց, ովքեր զենքը ձեռքներին պաշտպանում են մեր երկիրը։ Հիշե՛ք։ Չնայած քաղաքական դեբատներրին՝ Ձեր պարտքն է պաշտպանել երկրի տարածքայն ամբողջականությունը, կայուն լինել մեր քաղաքացիների պաշտպանության հարցում։ Մեր տարածքում մեր թշնամու ոչնչացման, մեր ինքնիշխանության պաշտպանության իրավունքն այն է, ինչի հիման վրա կառուցվում է պետությունը», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին։

Լարին շարունակում է արժեզրումը: Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 17-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6855 լարի (+0.0191), իսկ եվրոյի հանդեպ 3․1095 լարի (+0.0170):

Օրացույց