Օրվա իրադարձություններ. Վրաստան` 17/10/2018

հոկտեմբեր 17, 2018 - 18:19        Viewed: 156       

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի Դատախազությունը հայտարարել է, որ Բադրի Պատարկացիշվիլու սպանության մեջ մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ՝ Սահակաշվիլու ղեկավարման ժամանակաշրջանի բարձրագույն պաշտոնյաներ։ Ըստ տարածված տեղեկատվության՝ դեռևս 2016թ․-ին անցկացվել է 2007 թ․-ին արված ձայնագրությունների փորձաքննություն։ Ձերբակալվածների փաստաբանները կասկածանքի տակ են դնում ձայնագրությունների կեղծումը։ «Մենք կարծում ենք, որ Պատարկացիշվիլու սպանության մեղադրանքը այդ օրերին քննարկման առարկա էին դարձրել նրա համար, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը այն սկանդալից, որի մեջ էին ընկել երկրի այսօրվա իշխանություննեերը»։

«Իբերիա» հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը։ Տարածված հայտարարության համաձայն՝ «ֆինանսական ճգնաժամի պատճառով «Իբերիա» հեռուստաընկեևությունը դադարեցնում է գործունեությունը»։ Հեռուստաընկերության ղեկավարությունը նաև հայտարարում է, որ «երկրի իշխանությունները հասան իրենց ուզածին, այն խնդիրների պատճառով, որոնք պետությունը ստեղծել է «Օմեգա գրուպ»-ի համար, հեռուստաընկերությունն այլևս չունի ֆինանսական հնարավորություն շարունակելու իր գործունեությունը»։

«ԷներգոՊրոՋարջիա» ընկերությունը շարունակում է ներդրումենր կատարել երկրի էներգոհամակարգերի բարձրավոլտ ցանցերի վերանորոգման աշխատանքների մեջ։ Տարածված տեղեկատվության համաձայն՝  ներդրումային փաթեթի շրջանակներում Նինոծմինդա քաղաքը կունենա էլեկտրոէներգիայի այլընտրանքային աղբյուր։ Տվյալ պահին  ընկերությունը վերանորոգողական աշխատանքներ է անցկացնում  «Սաղամո» ճանապարհահատվածում։ Էներգոհամակարգերի վերանորոգումը կավարտվի մինչ ընթացիկ տարվա նոյեմբերի ավարտը։ Ընդհանուր առմամբ էներգոհամակարգի տարբեր հատվածների վերանորոգման համար կծախսվի 5 234 000 լարի։

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի վարչապետը մերժել է երկրի նախագահի՝ Կառավարության արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը։ «Մենք անցկացնում է Կառավարության նիստերը սովորական ռեժիմով։ Բնականաբար, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։ Տվյալ կարգուկանոնը կանոնավորում է հատուկ օրենսդրությունը», -հայտարարել է Մամուկա Բախտաձեն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին երկրում ստեղծված դժվար քաղաքական իրավիճակի կապակցությամբ Վրաստանի նախագահը օգտվել է իր սահմանադրական իրավունքից և դիմել է Վրաստանի վարչապետին Կառավարության արտահերթ նիստ գումարելու պահանջով։

Սահմանադրական իրավունքի փորձագետները հայտարարում են, որ վարչապետի մերժումը նախագահի առաջարկին Վրաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է, և այդ խախտմանը պետք է հետևի վարչապետին և կառավարությանը ներկայացված իմպիչմենտի հայտարարման գործընթացը։ Մինչդեռ, փորձագետները նշում են, որ Խորհրդարանն իմպիչմենտի գործընթացի սկսելու համար պետք է քվեարկի մեծամասնությունը, ինչը ներկայիս իշխանության պայմաններում քիչ հավանական է։ «Վարչապետի մերժումը Սահմանադրության խախտում է։ Դա անընդունելի է, դա անհարգալից վերաբերմունք է սահմանադրական կառույցների հանդեպ։ Ի՞նչ ժողովրդավարության, մարդու ո՞ր իրավունքների մասին է խոսքը, եթե իշխանության ներկայացուցիչները այդպես ակնհայտորեն անտեսում են երկրի հիմնական օրենքը», -հոկտեմբերի 17-ին հայտարարել է սահմանադրագետ Կոտե Ճոկորիան։

Օրվա վերջում վարչապետը իր համաձայնութունն է տվել նախագահի առաջարկին: Մոտ օրերին կգումարվի Կառավարության արտահերթ նիստ:

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 18-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6838 լարի (-0.0017), իսկ եվրոյի հանդեպ 3․1022 լարի (-0.0073):

Օրացույց