Օրվա իրադարձություններ. Վրաստան` 18/10/2018

հոկտեմբեր 18, 2018 - 18:01        Viewed: 125       

«Ծրագրել էր, թե՞ ոչ երկրի նախկին իշխանությունը Բադրի Պատարկացիշվիլու սպանությունը։ Հնարավոր է և ծրագրել էր։ Իրականացրել են արդյոք դա։ Հավանաբար, ոչ, քանի որ նա այլևս չէր վերադառնալու Վրաստան։ Նրանք, ովքեր ծրագրում էին նրա վերացումը այսօր ոչ միայն բանտերում են նստած, այլև «Վրացական երազանք»-ի մանդատներով Վրաստանի Խորհդարանում և իշխանության բոլոր շարքերում։ Պատարկացիշվիլին այլևս ողջ չէ, իսկ ադ մարդիկ այսօր շարունակում են «պարել» նրա գերեզմանին», -հայտարարել է փորձագետ Գիա Խուխաշվիլին:

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես փոխանցել է Վրաստանին «Այլենդ» մակնիշի երկու ոստիկանական նավ։ Փոթիում ոստիկանական նավերի փոխանցման արարողությանը ներկա էր նաև Վրաստանի վարչապետը։ «Վրաստանը ավելի սկզբունքային քայլեր կկատարի, որպեսզի մեր ծովային պաշտպանությունն ավելի արդյունավետ ներկայացված լինի, ակտիվ դեր խաղա Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և անվտանության հաստատման գործում։ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները և համագործակցությունը դեռևս երբեք այսքան բարձր մակարդակի վրա չի եղել, ինչպես հիմա է։ Սև ծովն անպայման իր կարևոր դերը կխաղա համաշխարհային անվտանգության ճարտարապետությունում», -հոկտեմբերի 18-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Այս երկու նավերը շատ մեծ կիրառական նշանակություն ունեն։ Մեծ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի և Վրաստանի ՆԳՆ-ի հարաբերությունների միջև։ Այս երկու նավերի աշխատակազմին ուզում եմ մաղթել, որ նրանք անմիջական մասնակցություն ունենան մեր երկրի միավորման հարցում», -հոկտեմբերի 18-ին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարը։

«Մենք գիտենք բոլոր ծրագրերի մանրամասները, որոնք կազմակերպվել են անկայունություն և սադրանք հրահրելու համար։ Ուզում եմ հավատացնել, որ ՆԳՆ-ն՝ որպես չեզոք պետական մարմին, Պետական Անվտանգության Ծառայության հետ միասին արդեն բացահայտել է բոլոր մանրամասները, թե ով, երբ ինչ էր պատրաստվում անել: Հետևաբար՝ այս ծրագրերն այլևս չեն իրականանա», -հոկտեմբերի 18-ին հայտարարել է Գիորգի Գախարիան։

«Դա շատ կարևոր հարց է։ Եթե Ուկրաինայի եկեղեցու ինքնիշխանության շնորհելու հարցով երկու Պատրաիարքարանների միջև ճգնաժամը ավելի կխորանա, ապա դա վատ հետևանքներ կբերի ուղղափառ եկեղեցիներին։ Տվյալ փուլում ուսումնասիրվում է տարածաշրջանային սահմանների վեճը։ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը հայտարարում է, որ նա իրավունք ունի նման որոշումներ ընդունել, իսկ Մոսկովյան Պատրիարքարանը դրա հետ համաձայն չէ։ Վեճը պետք է տեղի ունենա եկեղեցական իրավունքների շրջանակներում։ Ռուսաստանի կողմից բռնագրավված է վրացական տարածքների 20 տոկոսը, այդ իսկ պատճառով մենք չենք կարող միանշանակ աջակցել Կոստանդինոպոլիսի Պատրիարքարանի դիրքորոշմանը», -հոկտեմբերի 18-ին հայտարարել է վրաց եկեղեցու Պատրիարքարանի քարտուղարը։

Լարին շարունակում է արժեզրումը: Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 19-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7026 լարի (+0.0188), իսկ եվրոյի հանդեպ 3․1134 լարի (+0.0112):

Օրացույց