Օրվա իրադարձություններ. Վրաստան` 19/10/2018

հոկտեմբեր 19, 2018 - 17:23        Viewed: 161       

«Մեր հասարակությունը հուսահատված է, բայց ոչ զայրացած։ Այստեղ ևեթ ուզում եմ հիշեցնել, որ հուսահատությունից մինչ ծայրահեղ զայրույթը, մեկ քայլ է։ «Վրացական երազանքը» հնարավոր է ինչ-որ բան ծրագրում էր, բայց ինչ-որ բան այնպես չստացվեց։ Եթե իշխող կուսակցությունը ժամանակին վերլուծի իրավիճակը, ինքնամաքրում անցկացնի, ապա տեղի չի ունենա այն, ինչ մեզնից ոչ ոք չի ուզում։ Հուսով ենք, որ սպասվելիք ընտրությունների արդյունքները իշխող կուսակցությունը կսթափվի և ինքը կզբաղվի խնդիրների լուծմամբ», -հոկտեմբերի 19-ին հայտարարել է քաղաքագետ Գիա Աբաշիձեն։

«Այսօր ես ուզում եմ դիմել բոլոր այն կազմակերպություններին, որոնք իրենց համարում են կանանց և մարդու իրավունքների պաշտպան։ Ուշադրություն դարձրեք, խնդրում եմ այն բանին, որ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին անդադար հարձակման նշանակետ է դառնում իր գենդերային և ծագման հենքի վրա։ Այդ ամենն արգելված է ինչպես տեղի՝ հակախտրականության օրենսդրությամբ, Վրաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ արգելված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Եթե դուք այսօր ձեր ձայնը չբարձրացնեք ի պաշտպան այդ թեկնածուի, որը խտրականության զոհ է դառնում միայն այն պատճառով, որ ունի երկկողմանի ծագում՝ վրացական և ֆրանսիական, այն պատճառով, որ կին է, ապա վաղը, երբ դուք կգաք ինձ մոտ և կխոսեք Խորհրդարանում կանանց ավելի ամուր ներկայացուցչության մասին, հավելյալ քվոտաներ ունենալու մասին, ձեր խոսքերը ինձ համար քիչ համոզիչ կլինեն։ Կանանց իրավունքների հարցը որոշվում է այսօր, երբ մենք ունենք նախագահի կին թեկնածու», -հոկտեմբերի 19-ին հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։

«Սույն տարի Վրաստանում հավաքվել է խաղողի ռեկորդային բերք։ Մշակվել է ավելի քան 230 000 տոննա խաղող, իսկ բնակչությունը ստացել է ավելի քան 300 000 000 լարի», -հոկտեմբերի 19-ին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2018թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 9 124 800 000 դոլար, ինչը 20․8% ավելի շատ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանման ծավալը կազմել է 2 448 100 000 դոլար (+25.7%), իսկ ներկրման ծավալը՝ 6 676 700 000 դոլար (+19.7%): Նվազագույն առևտրային հաշվեկշիռը կազմել է 4 228 600 000 դոլար, ինչը կազմել է երկրի արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 46․3%։

Վրաստանի արժույթային շուկայում խուճապ է նկատվում՝ դոլարի պահանջարկն աճում է, իսկ լարին շարունակում է արժեզրկվել։ «Երկրի բնակչությունն արդեն զգում է լարիի արժեզրկումը․ ներկրված ապրանքն օրեցօր թանկանում է։ Լարին խրոնիկ հիվանդ է։ Մեր ազգային արժույթի հիվանդության պատճառն է ապրանքային հավասարակշռությունն է։ Ներկրումը նշանակալիորեն մեծացնում է ծավալը էքսպորտի համեմատ։ Այն, ինչ տեղի է ունենում լարիի հետ, մեր ընդհանուր տնտեսության վիճակի արտացոլումն է։ Լարիի արժեզրկման վրա է ազդում նաև բարդ արտաքին իրավիճակը։ Վրաստանի արժույթը երկարաժամկետ բուժման կարիք ունի», -հոկտեմբերի 19-ին հայտարարել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձանժողովի նախագահ Ռոման Կակուլիան։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 20-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6972 լարի (-0.0054), իսկ եվրոյի հանդեպ 3․0921 լարի (-0.0213):

Օրացույց