Օդիշվիլիի հաղորդումը գրաքննության զոհ է դարձել

հոկտեմբեր 20, 2018 - 15:52        Viewed: 151       

Վասիկո Օդիշվիլիի «ՎասՄեդիա» կատակերգական շոուն, որը պետք է «Իմեդի» հեռուստաընկերությամբ եթեր էր հեռարձակվում յուրաքանչյուր կիրակի, էլ չի ցուցադրվի: «Լիբերալ» և «Նեթգազեթի» լրատվամիջոցները, վկայակոչելով հեռուստաընկերությունում իրենց աղբյուրները, տեղեկատվություն են տարածում, թե Օդիշվիլիի հաղորդումը գրաքննության զոհ է դարձել և այն կասեցրել են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հասցեին արված կատակի պատճառով:

Հաղորդման պրոդյուսեր Գվանթսա Գորդեզիանին «Լիբերալիի» հետ զրույցում հերքել է այդ լուրը: Ըստ նրա՝ պլանավորվում է հաղորդման ձևաչափի փոփոխություն, և շոուն այդ պատճառով է կասեցվել:

Հատկանշական է, որ «Իմեդիի» եթերում հոկտեմբերի 7-ի հաղորդման անոնսն է արվել, հետևաբար, այդ հաղորդման «ֆորմատի փոփոխություն» նախապես պլանավորված չի եղել: Հաղորդման հեղինակը չի պատասխանում լրագրողների զանգերին: Սեպտեմբերի 30-ին եթեր դուրս եկած հաղորդման մեջ Վասիկո Օդիշվիլին կատակել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի վերաբերյալ:

Օդիշվիլին ծաղրել է Կոբախիձեի այն հայտարարությունը, թե «Մաեստրո» հեռուստաընկերությունը ղեկավարվում է «Ազգային շարժման» կողմից:

Հաղորդման փակման մասին հարցադրում է ուղղվել խորհրդարանի նախագահին բրիֆինգին: Ըստ Կոբախիձեի, նա տեղեկատվություն չունի այդ հաղորդման փակման մասին: «Ես չեմ կարծում, որ ինչ-որ հաղորդում փակվի, հաղորդման փակման վերաբերյալ ես ոչ մի տեղեկություն չունեմ», -հայտարարել նա:

Օրացույց