Օրվա իրադարձություններ. Վրաստան` 23/10/2018

հոկտեմբեր 23, 2018 - 17:49        Viewed: 99       

Հոկտեմբերի 23-ին Ալգեթիի և Օսիաուրիի ռազմական բազայում սկսվել է ազգային փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսումնական դասընթացը։  Ընթացիկ տարում յոթշաբաթյա դասընթաց կանցնի 37  հայալեզու և 20 ադրբեջանալեզու վրաց բանակի զորակոչիկն։ Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝  դասընթացի ավարտին զինծառայողները նշանակալիորեն կբարելավեն պետական լեզվի իրենց գիտելիքները։

Վրաստանի ազգային արժույթը շարունակում է իր անկումը։ Մինչդեռ, Վրաստանի Ազգային Բանկի նախագահը հայտարարում է, որ իրեն հայտնի չեն լարիի կուրսի անկման պատճառները։ «Շատ բարդ է հասկանալ, թե ինչը դարձավ լարիի կուրսի անկման պատճառը։ Դժվար է հասկանալ, թե  ինչու է թանկանում կամ արժեզրկվում մեր արժույթը։ Մեր գլխավոր հոգսն է ինֆլյացիան Վրաստանում՝ ծայրահեղ ցածր։ Մենք ակնկալում ենք 2.7% տարեկան ինֆլյացիա։ Մենք բոլոր լծակներն ունենք, որպեսզի շարունակենք վերահսկել երկրում ինֆլյացիայի մակարդակը», -հոկտեմբերի 23-ին հայտարարել է Վրաստանի Ազգային Բանկի նախագահը։

Վրաստանի Ազգային Կանոնակարգման Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ գազի և էլեկտրոէներգիայի մատակարարմամբ զբաղվող ընկերությունները արդեն դիմել են Հանձնաժողովին գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու խնդրանքով։ «Մենք արդեն մինչ տարվա վերջը պարտավոր ենք ուսումնասիրել և համապատասխան որոշում կայացնել»։ Տնտեսության բնագավառի փորձագետները հաստատում են, որ այն դեպքում, եթե լարիի կուրսը դոլարի նկատմամբ շարունակի իջնել և կազմել 2.8 լարի, ապա Վրաստանին գազ և էլեկտրոէներգիա մատակարարող ընկերությունները ստիպված կլինեն բնակչության համար բարձրացնել սակագները։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 24-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7082 լարի (+0.0131), իսկ եվրոյի հանդեպ 3․1063 լարի (+0.0050):

Օրացույց