Օրվա իրադարձություններ. Վրաստան` 24/10/2018

հոկտեմբեր 24, 2018 - 18:06        Viewed: 129       

Ադրբեջանի պետական նավթի ընկերության «SOCAR»-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը «Վրացական երազանք» մեծամասնական պատգամավորների և տեղական իշխանությունների ներկայացուցիչնեի հետ Մառնեուլիի Թեյատանը հանդիպել է մունիցիպալիտետի պետական պաշտոնյաների և ավագանու հետ։ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան պնդում էր, որ Վրաստան է ժամանել մինչ նախագահական ընտրությունները մի քանի օր առաջ, ոչ թե նրա համար, որպեսզի աջակցի իշխող կուսակցությանը, այլ այցի նպատակն է ընդամենը հանդիպում տեղի էթնիկ ադրբեջանցիների հետ։ Մառնեուլիի երիտասարդությունը դիմավորել է Ադրբեջան նավթի պետական ընկերության նախագահին բողոքի ակցիայով։ Ըստ նրանց համոզման՝ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան տարածաշրջան է ժամանել ընտրությունների նախաշեմին, որպեսզի սատարի «Վրացական երազանքին» և բացեիբաց կոչ է արել հավաքվածներին քվեարկել «Վրացական երազանքի» թեկնածուի օգտին։ Նախօրոք ծրագրված հանդիպմանը շարքային քաղաքացիների չեն հրավիրվել։

«Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Թամազ Նավերիանին, որն անձամբ հյուրընկալել է Աբդուլլաևին, հաստատում է, որ SOCAR-ի նախագահի այցը նվիրված չի եղել ընտրություններին, նա եկել է Բաքվից Մառնեուլի խոսելու նավթային նախագծերի մասին։

Խորհրդարանական փոքրամասնության անդամ Ռոման Գոցիրիձեն կոչ է արել բոյկոտ հայտարարել SOCAR ընկերությանը և հրաժարվել այդ ընկերության վառելիքն օգտագործելուց։ Ըստ նրա խոսքերի՝ ոչ ոք իրավունք չունի խառնվելու այլ պետության ընտրություններին։ «Մենք պետք է բոյկոտ հայտարարենք SOCAR-ին և չօգտագործենք նրա վառելիքը։ Ոչ ոք իրավունք չունի խառնվելու այլ պետության ընտրություններին։ SOCAR-ի նախագահի գործը չէ, ժամանել Բաքվից և ընտրությունների նախաշեմին շրջել տարածաշրջանում, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ։ Մեզ հայտնի է նաև, որ SOCAR-Georgia-ի ղեկավարությունը գումար է փոխանցել նաև Սալոմե Զուրաբիշվիլու սև ընտրական ֆոնդին։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Մոզամբիկը իրավունք չունեն խառնվելու մեր ներքին գործերին», -հայտարարել է Ռոման Գոցիրիձեն։

«2008 թվականին Վրաստանի կառավարությունը անուղղելի սխալ է թույլ տվել։ Եթե չլինեին երկրի այն ժամանակվա կառավարության դավաճանական գործողությունները, Ռուսաստանը չէր կարողանա գրավել Վրաստանը։ Այսօր վրացական տարածքների 20 տոկոսը բռնագրավված է», -հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին։

«Ես շատ երկար էի լռում։ Իշխող կուսակցությունը պետք է սովորի կիսել ղեկավարության լծակները։ Անթուլատրելի է, որ շրջանների ղեկավարություններից սկսած մինչ կառավարություն ու նախագահ, բոլորը լինեն մի կուսակցության ներկայացուցիչ», -հոկտեմբերի 24-ին հայտարարել է Վրաստանի նախագահը։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 25-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7029 լարի (-0.0053), իսկ եվրոյի հանդեպ 3․0843 լարի (-0.0220):

Օրացույց