Օրվա իրադարձություններ. Վրաստան` 25/10/2018

հոկտեմբեր 25, 2018 - 18:05        Viewed: 70       

Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունը Վրաստանում մարիխուանայի ապագա աճեցման մասին առաջացրել է վրաց եկեղեցու Սինոդի անդամների զայրույթը։ Եպիսկոպոսները սպառնում են անցկացնել զանգվածային բողոքի ակցիաներ։ «Մարիխուանայի օրինականացումը և այն, որ արդեն օրինականացրել են և պատրաստվում են թուլատրել, անընդունելի է։ Դա չի կարելի թույլ տալ, այդ մասին նույնիսկ խոսել չի կարելի։ Դա իմ և վրաց եկեղեցու դիրքորոշումն է», -հոկտեմբերի 25-ին հայտարարել է Սվանեթիի և Մեստիայի հոգևոր առաջնորդը։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հարցազրույցի ընթացքում Իվանիշվիլին խոսել է Վրաստանում մարիխուանայի օրինականացման մասին և ընդգծել է, որ հենց նա է Վրաստանում մարիխուանայի աճեցման թույլտվության նախաձեռնողներից մեկը։ Ըստ Իվանիշվիլու խոսքերի՝ եթե Վրաստանը դառնա մարիխուանայի արտադրող, ապա այդ ապրանքի արտահանումը կարող է երկրին բերել միլիարդավոր եկամուտներ։ Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ համապատասխան օրինագծի քննարկումը շուտով պետք է թարմացվի։

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը դիմել է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին և խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Վրաստանում արտադրվող համեմունքների օգտագործումից։ «Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան անցկացրած լաբորատոր հետազոտությունների արդյունքում Վրաստանի տարածքում արտադրված համեմունքներում բացահայտվել է մեծ քանակությամբ սնդիկ։ Համեմունքներում պարունակվող սնդիկի քանակությունը գերազանցում է Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության կողմից հաստատված չափաբաժինը», -ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունում։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7015 լարի (-0.0014), իսկ եվրոյի հանդեպ 3․0805 լարի (-0.0038):

Օրացույց