Արտասահմանցիներին աշխատանք կառաջարկվի միայն այն դեպքում, երբ հստակ աշխատատեղի չի հավակնի Վրաստանի քաղաքացի

հոկտեմբեր 26, 2018 - 00:07        Viewed: 76       

Խորհրդարանին արդեն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, որի համաձայն, կխստացվի ապօրինի ներգաղթի դեմ պայքարն, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և մշտական կացության կանոնները: Նախաձեռնության հեղինակն ընդդիմադիր «ՄԱՇ»-ն է: «Արտասահմանցիների և առանց քաղաքացիության անձանց իրավական դրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները պետք է ներառվեն Վրաստանի օրենսդրությունում: Գլխավոր փոփոխությունը. արտասահմանցիներին աշխատանք կառաջարկվի միայն այն դեպքում, երբ հստակ աշխատատեղի չի հավակնի Վրաստանի քաղաքացի: Կկազմվի նաև այն մասնագիտությունների ցանկը, որոնց տիրապետող արտասահմանցիներն աշխատելու իրավունք կունենան:

Երկրում, որի շրջաններում գրանցվում են գործազրկության ամենաբարձր ցուցանիշները, պետք է արտասահմանցիներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ կարգավորումներ լինեն, որպեսզի նրանք տեղի բնակչությանը չզրկեն աշխատատեղերից: «Երկիրը ոչ միայն որակավորում չունեցող աշխատուժի պակաս չի զգում, այլ նաև որակավորում ունեցող, այդ պատճառով էլ Վրաստանում արտասահմանցիներին աշխատանքի տեղավորելու լիբերալ կանոններն արդարացված չեն», -ասված է օրինագծում:

Օրինագծի համաձայն՝ խորհրդարանը պետք է հաստատի մասնագիտությունների ցանկը, որոնց պակաս կամ դրանց հանդեպ պետական հետաքրքրություն կա, որոնց պարագայում թույլատրվում է արտասահմանյան որակավորված կադրերի աշխատանքը: «Անթույլատրելի է աշխատանքային պայմանագիր առաջարկել արտասահմանցուն, եթե այդ աշխատանքին հավակնում է Վրաստանի քաղաքացին, որը համադրելի աշխատանքային որակավորում ունի», -ընդգծվում է օրինագծում:

Դրան զուգահեռ, նախագծի համաձայն, խստացվում են մշտական կացության իրավունք և ներդրումային կացության իրավունք տրամադրելու կանոնները: Ընդ որում, առաջարկվում է լուծարել կարճաժամկետ կացության ինստիտուտը:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մշտական կացության իրավունք ստանալու համար 6 տարվա բնակության ստաժը բավարար չի լինի: «Ավելանում է տարրական մակարդակում պետական լեզվի իմացությունը, նվազագույնը 200 000 ԱՄՆ դոլար ներդրումները Վրաստանում և սեփականության ոլորտում», -ասված է օրինագծում:

Ըստ գործող օրենսդրության՝ երկրում 300 000 լարի ներդրում արած գործարարն անսահմանափակ ժամկետով կացության իրավունք է ստանում: Օրինագծի հեղինակներն անհրաժեշտ են համարում փոխել այդ դրույթը ևս. փոփոխությունների համաձայն՝ ներդրումային վիզան ոչ թե անսահմանափակ ժամկետով կացության իրավունք կտա, այլ միայն 5 տարվա ժամանակավոր կացության իրավունք:

Դրա հետ մեկտեղ, օրինագծի համաձայն, պետք է փոխվեն նաև ներդրումային վիզայի տրամադրման կանոնները: Այն ստանալու համար 300 000 լարիի ներդրում անելը բավարար չի լինի:

Ներդրումային վիզա կստանա միայն այն ներդրողը, որը նվազագույնը 5 տարի ժամկետով 400 000 դոլարի պետական պարտատոմսեր ձեռք կբերի և 100 000 դոլարին համարժեք լարի կամ 300 000 դոլարի ներդրում կկատարի (դա չպետք է բնակտարածք լինի) և միաժամանակ մշտական հիմքով Վրաստանի 8 քաղաքացու աշխատանքի կտեղավորի», -ասված է օրինագծի մեկնաբանության մեջ:

Օրացույց