Օրվա իրադարձություններ. Վրաստան` 26/10/2018

հոկտեմբեր 26, 2018 - 17:33        Viewed: 67       

Հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան, «Սարփի» անցակետով Վրաստանից Թուրքիա տանող մեքենաները ոչ մի կերպ չեն կարողանում հատել պետական սահմանը: «Թուրքական կողմը թույլ չի տալիս անցնել ոչ թուրքական համարանիշներով մեքենաներին: Տեխնիկական դժվարություն է առաջացել: Վրացական կողմում որևէ խնդիր չկա: Բոլոր մեքենաները կարող են անցնել մեր սահմանը: Կսպասենք մինչև թուրքական կողմը լուծի առաջացած խնդիրը», -ասվում է Վրաստանի Պետական եկամուտների ծառայության հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 26-ին Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանեց այն տեղեկությունը, որ «Վրացական երազանք» կուսակցության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքցրել են իրենց եկամուտների ճշգրիտ չափը հարկային ծառայությունից: «Ես պարտավոր չեմ պատասխանատվություն կրել այն մասին, թե «Վրացական երազանք»-ի անդամներից` ով ինչ տեղեկություն և հայտարարություն է ներկայացնում հարկայինին: Ես պարտավոր չեմ իմանալ, թե ինչպես են նրանք ապրում և որտեղից են ստանում իրենց եկամուտը: Ես պատասխանատվություն եմ կրում միայն այն դեպքում, երբ կան կոռուպցիայի կասկածներ: Անկախ նրանից, թե դա խորհրդարանի նախագահն է, վարչապետը կամ որևէ այլ մեկը, այս դեպքում մենք ստիպված կլինենք կոշտ պատասխան տալ: Պետք է պատժվեն թե պաշտոնյաները, թե նրանց ծածկողներին», -հոկտեմբերի 26-ին հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին: Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանից ի վեր Իվանիշվիլին կրկին ընտրվել է իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում:

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 27-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6986 լարի (-0.0029), իսկ եվրոյի հանդեպ 3․0632 լարի (-0.0173):

Օրացույց