Օրվա իրադարձություններ. Վրաստան` 29/10/2018

հոկտեմբեր 29, 2018 - 19:07        Viewed: 60       

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում ամենալուրջ խախտումները ընտրողներին կաշառելու փաստերն են, ինչպես նաև ընրությունները վերահսկողների իրավունքների սահմանափակումները։ «Վրաստանի բաց հասարակություն» կազմակերպության հայտարարության համաձայն՝ բացահայտվել է ընտրողների կաշառքի 6 փաստ, ինչպես նաև բազմաթիվ փաստեր, երբ ընտրողները քվեարկել են առանց համապատասխան փաստթղթերի։

«Նախնական ընտրություննետի արդյունքների հաշվառմամբ՝ կարելի է ասել, որ ամենայն հավանականությամբ կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլի անցկացումն ունի իր գործընթացները։ Այն դեպքում, եթե ընտրական վիճահարույց հարցերի ձգձգումը տևի մինչ առավելագույն ժամկետները, դա է 20 օր ընտրությունների անցկացման օրվանից ի վեր։ Վերջնական արձանագրության հայտարարման օրվանից, այսինքն 20 օր անց երկու շաբաթվա ընթացքում պետք է անցկացվի երկրորդ փուլը և ամենակարճ ժամկետը կարող է լինել դեկտեմբերի 2-ը, ինչը ևս կիրակի է», -հայտարարել է Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահը։

«Նախագահական ընտրությունների առաջին փուլը շատ բան ցույց տվեց։ Ամենագլխավորն այն է, որ Վրաստանի բնակչությունը մեզ ազդանշան տվեց, ինչը մենք ավելի շուտ էինք ենթադրում՝ մենք շատ բան պետք է փոխենք երկրում։ Փոխել արագ, արդյունավետ և մեր քաղաքացիների շահերի հաշվառմամբ։ Ցավոք, այնպես, ինչպես մյուս բոլոր իշխանությունները, մեր ձեռքերում ևս լծակների կենտրոնացումը արմատացրեց մեր մեջ չափազանց ինքնավստահությունը։ Հենց այդ պատճառով որոշ դեպքերում մենք չկարողացանք ժամանակին հակառակ կապ հաստատել հասարակության հետ», -հոկտեմբերի 29-ին հայտարարել է Կախա Կալաձեն։

Հոկտեմբերի 29-ին Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը այցելել է Թուրքիա՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Երեք երկրների նախարարների հանդիպումից հետո ևս մեկ հռչակագիր է ստորագրվել՝ ընդգծելով եռակողմ համագործակցության կարևորությունը։ «Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները կարևորել են պաշտպանական ոլորտում եռակողմ համագործակցությունը, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերական ոլորտում, եռակողմ զորավարժությունների, վերապատրաստման և բարձր մակարդակի հանդիպումներր անցկացնելու ուղղությաբ։ Նախարարները հետաքրքրություն են ցուցաբերել այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման նկատմամբ և ողջունել են փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել է պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից 2018թ. մարտի 31-ին», -ասված է ստորագրած հռչակագրում:

Ըստ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հարցերով նախարարության հայտարարությանը՝ «հոկտեմբերի 30-ին Ժամը 7-ից մինրև 12-ը, Մցխեթա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տրանսպորտային միջոցների տեղաշարժի ժամանակավոր արգելքի պատճառը ճոպանուղու շինարարությունն է»։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ հոկտեմբերի 30-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7020 լարի (+0.0034), իսկ եվրոյի հանդեպ 3․0808 լարի (-0.0176):

Օրացույց