Օրվա իրադարձություններ. Վրաստան` 2/11/2018

նոյեմբեր 02, 2018 - 18:09        Viewed: 107       

Վերջին օրերին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացվում են ակտիվ խորհրդատվություններ: Նոյեմբերի 1-ի գիշերը խորհրդարանի նախագահը հանդիպեց մարզային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման հիմնական թեման նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստումն է: «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ այսօր երկրում տեղի ունեցող գործընթացները վաղուց հեռացել են նախագահական ընտրությունների ձևաչափից, և «Վրացական երազանք» կուսակցության հիմնական խնդիրն է թույլ չտալ «Ազգային շարժում» կուսակցությանը իշխանության գլուխ անցնել: «Վրացական երազանք» կուսակցությունն անցնում է աշխատանքի արտակարգ իրավիճակների ռեժիմով: Կուսակցության անդամների հայտարարման համաձայն` կստեղծվի երկու նախընտրական շտաբ: Մեկը` տարածաշրջաններում (ղեկավարը Վրաստանի խորհրդարանի նախագահն է), իսկ երկրորդ շտաբը` Թբիլիսիում (ղեկավարը Թբիլիսիի քաղաքապետն է):

Նոյեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի նախագահը Ներքին Գործերի նախարարի հետ միասին այցելեց Վրաց եկեղեցու պատրիարքարան, որտեղ նրանց ընդունեց ամենայն վրաց Պատրիարքը: Պատրիարքի հետ հանդիպումից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Վրաստանում մարիխուանայի մշակման և արտահանման օրինականացման համար նախատեսվող օրինագիծը վերջնականապես կհեռացվի խորհրդարանի աշխատանքների օրակարգից: Խորհրդարանի նախագահը չի թաքցնում այն փաստը, որ այս որոշումը կայացվել է, հաշվի առնելով նախընտրական իրավիճակը երկրում: Հիշեցնենք, որ վրացական եկեղեցին վերջերս պահանջել էր, որ պետությունը խորհրդարանի օրակարգից հանի այս օրինագիծը: Հակառակ դեպքում, վրացական եկեղեցին բացահայտ սպառնացել է մարդկանց դուրս բերել փողոց, կազմակերպել բողոքի զանգվածային ցույցեր:

Պատրարքարանի հետ հանդիպումը մեկնաբանել է պատրարքարանի մամլո-քարտուղարը: «Վրաստանի կառավարությունը համոզեց, որ այս օրինագիծը վտանգավոր է երկրի բնակչության համար: Այն ջանքերը, որոնք գործադրել է վրացական եկեղեցին և երկրում գործող բոլոր այլ դավանանքները արդյունքի են հասել, և կառավարությունը հրաժարվել է Վրաստանում մարիխուանա մշակելու ծրագրից: Այսօր պատրիարքի հետ հանդիպման ժամանակ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ օրինագիծն արդեն իսկ հանվել է խորհրդարանից: Իշխանությունների փաստարկն այն է, որ նրանք տեսան բնակչության արձագանքը և եկեղեցու դիրքորոշումը, նաև իշխանությունները խոստացել էին ապագայում հաշվի առնել բոլորի շահերը», -ասաց Պատրիարքարանի ներկայացուցիչը:

«Նինոցմինդայում մենք լավ արդյունք ենք ցուցաբերել, ինչը հավասարակշռությունից հանել է «Ազգային շարժումը» կուսակցությանը: Ախալքալաքում տեղի ունեցածը կիրառված սխալ մեթոդների արդյունք է: Մենք լիովին աջակցում ենք պատգամավոր Հենզել Մկոյանին և հուսով ենք, որ ընտրությունների առաջին փուլում գրանցված բարձր ցուցանիշը կրկնվելու է: Հենզել Մկոյանը մեր թիմի արժանի անդամն է և մենք լիովին աջակցում ենք նրան», -նոյեմբերի 2-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Վիճակագրության տվյալների համաձայն, 2018 թ. հոկտեմբերին գնաճը կազմել է 0.3%, իսկ տարեկան գնաճը` 2.3%:

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 4-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․751 լարի (+0.0081), իսկ եվրոյի հանդեպ 3․1194 լարի (+0.0294):

Օրացույց