Օրվա իրադարձություններ. Վրաստան` 5.11.2018

նոյեմբեր 05, 2018 - 19:55        Viewed: 115       

Նոյեմբերի 5-ին իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իշանիշվիլին ընդարձակ խոսքով դիմել է «հուսահատ» քաղաքացիներին։ Հարգելի ընթերցողին ներկայացնում ենք հատված նրա ելույթից․ «Ես հասկանում եմ, որ դուք դժգոհ եք։ Քանի որ կարծում եք, որ ձեր կյանքի մակարդարկը զգալիորեն չի թոխվել։ Հասկանում եմ, որ դուք դժգոհ եք։ Քանի որ կարծում եք, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հոգ են տանում իրենց բարեկեցության մասին ավելի շատ, քան ձեր մասին։ Դուք դժգոհ եք, քանի որ մտածում եք, որ ներկայիս կառավարությունը չկարողացավ երկրում արդարադատություն հաստատել։ Այսօր ամենակարևորն այն է, որ այսօր մեր երկիրը նորից կանգնած է ճակատագրական խաչմերումի վրա։ Կա սպառնալիք, որ կընդունվի սխալ որոշում։ Միաժամանակ դա նոր հնարավորությունների և թարմացումների լավ հնարավորություն է։ Մենք բոլորս պարտավոր ենք հիշել այն մասին, որ հակառակորդը քաղաքական կուսակցություն չէ։ Այսօր մեր հակառակորդը նորից խմբավորում է, որը ռևանշի ծարավ է։ Մենք կանգնած ենք մի փորձության առջև, որը մենք ինքներս ենք թույլ տվել։ Ես իմ վրա պատասխանատվություն եմ վերցում և հայտարարում եմ, որ մեկ տարվա ընթացքում ես կուղղեմ իմ բոլոր թերությունները, որոնք այսօր գոյություն ունեն, ես օգտագործելու եմ իմ բոլոր ռեսուրսները, որպեսզի մեր երկրի զարգացման գործընթացը անշրջելի դարձնեմ։ Գլխավորը, որ մարդիկ, որոնք վիրավորված են այս կամ պարձրաստիճան պաշտոնյայից, իշխանությանը պաըժելու նպատակով սխալ թույլ չտան և իրենց և իրենց երկրի ապագան սպառնալիքի տակ չդնեն։ Մենք չպետք է դեն գցենք 2012թ․-ին ձեռք բերած հաղթանակը», -ասված է Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունում։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանից 55 երկիր է արտահանվել շուրջ 68 300 000 գինու շիշ, ինչը 12 տոկոսով ավելի շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատված համեմատությամբ։ Գինու արտահանման ընդհանուր արժեքը կազմում է 162 000 000 դոլար։ Վրացական գինու գնորդների առաջին հնգյակում է Ռուսաստանը՝ 42 344 328 շիշ, Ուկրաինան՝ 8․346 700, Չինաստանը՝ 5 410 667, Ղասախստանը՝ 3 112 202 և Լեհաստանը՝ 2 88 029 շիշ:

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 6-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7358 լարի (+0.0132), իսկ եվրոյի հանդեպ 3․1162 լարի (-0.0032):

Օրացույց