Օրվա իրադարձություններ. Վրաստան` 6.11.2018

նոյեմբեր 06, 2018 - 17:54        Viewed: 81       

«Մարդկանց մասին հոգ տանելը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը։ Մենք պետք է դա անենք ոչ միայն մեկ ամիս, այլ հաջորդ ամիսներին ևս երկու տարվա ընթացքում (մինչև 2020 թվականի Խորհրդարանական ընտրությունները -խմբ)։ Բնականաբար, մենք շատ հոգսեր ունենք այլ բնագավառներում։ Վրաստանում 800 000 մարդ ապրում է աղքատության մեջ։ Մենք պետք է հոգ տանենք այդ մարդկանց մասին», -նոյեմբերի 6-ին հայտնել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը։

«Համոզված կարող եմ հայտարարել, որ երկրում իրավիճակը հսկվում է ոչ թե Բիձինա Իվանիշվիլու կողմից, այլ անվտանգության մարմինների ներկայացուցիչների կողմից։ Դա շատ խորը թեմա է, բայց ամեն ինչում մեղավոր է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրանք չեն կարողանում ղեկավարել երկիրը։ Բոլոր ուժային կառույցներում աշխատում են «Ազգային շարժում» կուսակցության կադրերը։ Ահա թե ինչում է մեր խնդիրը», -նոյեմբերի 6-ին հայտարարել է Ռեինտեգրացիայի հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին։

Նոյեմբերի 6-ի առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ՌաՃայի շրջանում (Վրաստանի հյուսիս-արևմուտք)։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5․1 բալ։ Ըստ պաշտոնական տեղեկության զոհեր և ավերածություններ չկան։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիա» կազմակերպության հատարարության համաձայն՝ Վրաստանում նախընտրական քարոզարժավի ընթացքին ակտիվ մասնակցություն ունեն նաև այլ պետությունների քաղաքացիներ, ինչը միջազգային և տեղի օրենսդրության կոպիտ խախտում է։ «Այլ պետությունների քաղաքացիները ակտիվ մասնակցություն ունեն Վրաստանում նախընտրական քարոզարշավին։ Այս ամենից բացի այլ երկրների քաղաքացիները նաև այլատյացության բնույթ պարունակող հայտարարություններ են անում և օգտագործում են «ատելության լեզուն»։ Հարկ է նշել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու որդու մասնակցությունը, իչպես նաև երկրի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մասնակցությունը նախընտրական քարոզարշավին։ Սահակաշվիլին քարոզարշավին անօրինական մասնակցություն է ունեցել դեռևս 2016-17թթ․-ին, մինչդեռ չնայած մեր բողոքին այն ժամանակ իրավապահպան մարմինների կողմից որևէ արձագանքի չարժանացավ այդ փաստը։ 2018թ-ի նոյեմբերի 4-ին Սահակաշվիլին անօրինական հայտարարություն է արել, ինչը պարունակում էր «ատելության լեզու», ինչը լուրջ անհարգալից վերաբերմունք է օրենքի հանդեպ», -ասված է Վրաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի հայտարարությունում։

Նոյեմբերի 6-ին «Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունը հայտրարաություն է արել, որտեղ հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ «Վրացական երկաթուղիները» ներմուծել են որոշակի սահմանափակումներ Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների տեղափոխման պայմանների մեջ։ «Հետաքրքրված անձինք նպատակաուղղված կեղծ տեղեկություն են տարածում: Բեռանփոխադրումների հետ կապված որևէ սահմանափակում չի ներմուծվել», -ասված է հայտարարությունում։

«Աշխատանքի անվտանգություն մասին» օրենքում ներմուծված փոփոխությունների համաայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից գործատուները պարտավորված կլինեն իրենց աշխատողերին ապահովել ապահովագրությամբ դժբախտ պաըահարների դեպքում։

Նոյեմբերի 6-ին Վրաստանի Ազգային Բանկը հայտարարություն է արել, ըստ որի «Վրաստանի Ազգային Բանկը» կոչ է անում փորձագետներին և այլ անձանց ձեռնպահ մնալ ազգային արժույթի կուրսին վերաբերող հայտարարություններ և կանխատեսումներ անելուց։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 7-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7524 լարի (+0.0141), իսկ եվրոյի հանդեպ 3․1386 լարի (+0.0224):

Օրացույց