Կունենանք խորհրդարանական համակարգ ունեցող երկիր՝ կուսակցությունների բացակայության պայմաններում

նոյեմբեր 07, 2018 - 00:05        Viewed: 111       

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան: Դրանք Ազգային ժողովի առաջին ընտրությունները կլինեն այն բանից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին: Դրանց շուտափույթ անցկացման նախաձեռնողը հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանինն է: Գարնանը տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո նա գլխավորեց կառավարությունը: Եվ վերջերս բացահայտ հայտարարեց, որ գործող խորհրդարանը հեղափոխական կառավարության ձևավորման առաջին իսկ օրերից «սաբոտաժի» էր ենթարկում դրա որոշումներն ու նախաձեռնությունները:

Նախկին իշխող կուսակցության պատգամավորներն ու նրանց կողմնակիցները մեծամասնություն էին կազմում Ազգային ժողովում: Եվ Նիկոլ Փաշինյանին աջակցող «Ելք» խմբակցության սակավաթիվ պատգամավորների հակազդեցությունն անարդյունավետ էր: Իրավիճակը հաղթայարելու համար Փաշինյանը կարողացավ հասնել խորհրդարանի արձակմանը՝ չնայած դրանում ներկայացված կուսակցությունների լուրջ դիմադրությանը:

Բացի այդ, մոտ մեկ ամիս առաջ Երևանում կայացան ավագանու ընտրությունները: Եվ դրանցում ջախջախիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը, որին աջակցում էր կառավարության ղեկավարը: Այն հավաքել էր ավելի քան 80 տոկոս ձայն: Եվ դա նշանակում էր, որ նոր իշխանության վարկանիշը շատ բարձր է: Հետևաբար, Փաշինյանի կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում ավելի քան հավանական է: Պարզապես պետք է մոտ ժամանակներս ընտրություններն անցկացնել:

Ընտրութունների շտապ անցկացման անհրաժեշտությունը Փաշինյանը բացատրում էր նրանով, որ քաղաքական իրավիճակի անորոշությունը խոչընդոտում է ներդրումներին և երկրի տնտեսական զարգացմանը: Հաջորդ գումարման խորհրդարանում Փաշինյանի կուսակցությունը հավակնում է մեծամասնություն ստանալ: Արդյո՞ք կհաջողվի դա, ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի դասավորվածությունը և ընդհանրապես ի՞նչ զարգացումների սպասել ընտություններից հետո:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ «Դա ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում նման քվեարկություն չի լինում: Ավելի քան 80 տոկոս ձայն կարելի է հավաքել միայն դեռ չկայացած ժողովրդավարությունների դեպքում, երբ ընտրողն առաջնորդվում է զգացմուքներրով՝ սիրով և ատելությամբ: Ատելությունը բողոքի քվեարկությունն է, իսկ սիրով քվեարկում են էյֆորիայի հետևանքով, որն առաջանում է փոփոխություններից հետո: Տվյալ պահին Հայաստանում էյֆորիան շարունակվում է:

Ավագանու ընտրություններն այնքան էլ ընտրություններ չէին: Դա վստահության քվե էր: Գործադիր իշխանությունը մեծ լեգիտիմություն ունի, և այդ վստահության քվեն հաստատվեց քվեարկությամբ: Նման բարձր լեգիտիմության պարագայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքն ակնհայտ է:

Սակայն այստեղ լուրջ վտանգ կա: Կարճ ժամկետում հնարավոր չէ քաղաքական համակարգ ձևավորել: Քաղաքական կուսակցությունները չեն ձևավորվում ոչնչից: Դա ինստիտուցիոնալացման, քաղաքական մեխանիզմների և գործիքների ստեղծման, ընտրություններին կուսակցությունների մասնակցության ձևավորման երկար գործընթաց է:

Սակայն քաղաքական համակարգը Հայաստանում փլուզված է, այն թույլ էր նաև մինչևապրիլյան հեղափոխությունը, ինչն էլ դարձավ իշխանության տարանցման պատճառ:

Իշխանափոխության հաջողությունը չի պատկանում որևէ կազմակերպված քաղաքական ուժի: Ցույցերի առաջնորդները՝ «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները, մեկ տարի առաջ հավաքել էին ընդամենը 7% ձայն, և դա առավելագույնն էր այն իրականությունում: Ցույցերի հաջողությունը պատկանում է մի խումբ մարդկանց՝ ցույցերի մենեջերներին, իսկդա կուսակցական կազմակերպություն չէ:

Զարգացած կուսակցությունների խորհրդարանական համակարգ չունեցող երկրներում ռիսկերը շատ են: Սակայն խնդրի հաղթահարման համար սկզբից պետք է գիտակցել այն՝ հետագայում կուսակցական համակարգ ստեղծելու և ընդդիմադիր ուժեր ձևավորելու համար:

Հայաստանում իշխանությունները, սկսած 92թ–ից մինչև 2018թ–ի ապրիլը, գոյատևում էինցածր լեգիտիմության պայմաններում, և նրանք հարմարվել էին դրան, գտել գործիքներ ևմեխանիզմներ՝ անտարբերության մենեջմենթ իրականացնելու համար: Նրանց համար շատհարմարավետ իրավիճակ չէր, սակայն նրանք կարող էին գոյատևել: Իսկ նրանց սխալն այնէր, որ մտածում էին, թե դա կարող է հավերժ տևել:

Այժմ հակառակ իրավիճակն է: Ներկայիս իշխանություններն ապրում են ծայրահեղ բարձրլեգիտիմության պայմաններում և անընդհատ ձգտում են հաստատել այն:

Քաղաքական գործիչների համար լեգիտիմությունը շատ լավ բան է: Այն կարելի է օգտագործել, օրինակ, ոչ պոպուլյար բարեփոխումներ իրականացնելու, լուրջ ծրագրեր ներդնելու համար, որոնք հասարակությունում դժգոհություն են առաջացնում:

Սակայն երբ բարձր լեգիտիմությունն օգտագործում են բարձր լեգիտիմությունը հաստատելու համար, դա ռիսկ է: Որովհետև լեգիտիմությունն անպայման կնվազի, այլ կեպր չի լինում: Այդ ժամանակ բարձր լեգիտիմության սովոր իշխանությունները չեն կարողանա ընկալել ցածրը: Սրան է պետք պատրաստ լինել:

Իսկ ընդդիմություն, որպես այդպիսին, չկա: Դրա ձևավորումն առջևում է: Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմության ձևավորումն անհնար է, այդ պատճառով էլ խորհրդարանում մենք նույնպիսի պատկեր կտեսնենք, ինչպիսին ունեցանք Երևանի ավագանու ժամանակ:

Գործադիր իշխանությանը ձեռնտու է արտահերթ ընտրություններն անցկացնել, ընդ որում, որքան շուտ, այդքան լավ: Մինչև 2022թ-ը ներկայիս խորհրդարանի հետ աշխատելը բարդ կլիներ, կոաբիտացիան բարդ բան է:

Իսկ մինչ իշխանության հանդեպ ժողովրդի վստահությունը բարձր է, հնարավոր եղավ խորհրդարանը ցրել՝ դրա վրա ճնշում գործադրելով: Ինչպես եղավ մայիսի 1-8-ը, երբ Ազգային ժողովը Փաշինյանին վարչապետ ընտրեց: Ինչպես եղավ հոկտեմբերի 2-ին, երբ հեղափոխական կառավարությունը կրկին դիմեց ժողովրդի աջակցությանը: Այս անգամ՝ խորհրդարանական ուժերի վրա ճնշում գործադրելու համար, որոնք միավորվել էին՝ թույլ չտալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Սակայն երբ գործադիր իշխանության լեգիտիմությունը նվազի, խորհրդարանի վրա ճնշում գործադրելու գործիք չի լինի: Արդար ընտրությունների պայմաններում խորհրդարանում մեծամասնություն կկազմեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Եթե ոչ 80, ապա 60%-ը հաստատ է, այդ պատճառով էլ նրանց ձեռնտու են արագ ընտրությունները:

Մնացածները չեն կարող ընտրազանգված ունեցող ընդդիմություն ձևավորել: Նույնիսկ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը չի հասցնի: Անգամ եթե ռեբրենդինգի դիմի՝ իմիջը մաքրելու ճանապարհով, անգամ եթե որևէ մեկի հետ կոալիցիա կազմի, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այսպիսով, մենք կունենանք խորհրդարանական համակարգ ունեցող երկիր՝ քաղաքական կուսակցությունների բացակայության պայմաններում: Դրանց փոխարեն կլինեն մի խումբմարդիկ կամ նույնիսկ մեկ մարդ:

Որոշումները քաոտիկ կերպով կընդունվեն: Քաղաքական խնդիրների մասին պատկերացումները շաբլոնային կլինեն: Եվ դա կհանգեցնի տնտեսական, սոցիալական և քաղաքական խնդիրների:

Այդպես է լինում բոլոր հեղափոխություններից հետո: Հին իշխանությունները շատ երկար են մնում, կորցնում են կապը հասարակության հետ, այդ պատճառով էլ հաճախ են անկում ապրում: Իսկ նոր իշխանությունը հետերոգեն է և այնքան էլ կոմպետենտ չէ: Իշխանության եկող մարդիկ ապրիորի անփորձ են: Դա սովորաբար և հույս է, և ռիսկ, քանի որ նրանք պետք է սովորեն՝ միաժամանակ կառավարելով:

Սակայն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի համար ռիսկերիգինը չափազանց բարձր է:

«Final state» (չստացված պետություն) դառնալու վտանգ կա: Հետխորհրդային տարածքում այդպիսի հինգ երկիր կա, որոնք այդ ճանապարհն անցել են՝ անցում խորհրդարանական համակարգի, գունավոր հեղափոխություն, էլիտաների փոփոխություն: Դա Վրաստանն է, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը, հիմա էլ՝ Հայաստանը: Դրանցից ոչ մեկում դրախտ չի ստեղծվել:

Այսօր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը վերածվել է կառավարության: Մեդիադաշտը «կողմ» և «դեմ» լրատվամիջոցներից է բաղկացած: Որոշները ստեղծում ենփրկչի կերպար, մյուսները՝ սատանայի:

Վերլուծությունը ծանր վիճակում է: Այդ բոլոր ինստիտուցիաները պետք է ստեղծել: Եթե այդ ընկալումը լինի, կարելի է հաղթահարել ճգնաժամն ու առաջ անցնել: Հասարակությունը նույնպես պետք է մասնակցի դրան: Իշխանությունը, որին չեն քննադատում, հակված չէ սխալներ ուղղել: Իսկ իշխանություններըդեռ ապրում են մեծ պոպուլյարության պայմաններում»:

Արմինե Մարտիրոսյան

Օրացույց