Օրվա իրադարձություններ. Վրաստան` 7.11.2018

նոյեմբեր 07, 2018 - 18:13        Viewed: 102       

Նոյեմբերի 7-ին Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է Ռուսաստանի Դաշնությանը վրացական տարածքների բռնագրավումը շարունակելու համար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ ռուս բռնագրավող զորքերը սկսել են սահմաններ գծել Քարելիի շրջանի Ատոց գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ «Իր գործողություններով Ռուսական Դաշնությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքների հիմնական դրույթները և խախտում է փոխհարաբերությունների միջազգային համակարգի հեղինակությունը», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությանում։

Նոյեմբերի 7-ին լրանում է Թբիլիսիում խաղաղ ցուցարարների արյունահեղ ցրման 11 տարելիցը։ «Ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու (որի իշխանության ժամանակ էլ տեղի է ունեցել ցույցի ցրումը -խմբ), ներողություն է հայտնել նախկին իշխանության գործողությունների համար։ «Նոյեմբերի 7-ը նախկին իշխանությունների ծանրագույն սխալն է և դաս բոլոր հաջորդող իշխանությունների և կառավարության համար։ Այն օրերին ես որևէ պաշտոն չէի զբաղեցնում, ես շարքային քաղաքացի էի։ Մինչդեռ, ես լիովին կիսում էի պատասխանատվությունը այդ իրադարձությունների համար։ Դա նաև իմ խնդիրն է։ Կառավարությունը միշտ պետք է հասարակության միավորման դեր խաղա։ Իշխանությունը պետք է հարգի յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը։ Անկախ նրանց քաղաքական հայացքներից և նախընտրություններից», -նոյեմբերի 7-ին հայտնել է Գրիգոլ Վաշաձեն։

Միաժամանակ գերմանական հրատարակչությանը տրված հարցազրույցի ընթացքում Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ նախագահական ընտրություններին երկրորդ փուլում հաղթելու դեպքում նա թույլ կտա Վրաստանի երրորդ նախագահին՝ Սահակաշվիլուն Հայրենիք վերադառնալ։ «Սահակաշվիլին պետք է Վրաստանում ապրելու իրավունք ունենա։ Նա պետք է վերադարձնի Վրաստանի իր քաղաքացիությունը։ Եթե իրավապահպան մարմինները հարցեր ունեն նրան տալու, ապա Սահակաշվիլին պարտավոր է պատասխանի դրանց։ Եթե նա ցանկանում է կառուցել իր քաղաքական ապագան Վրաստանում, ապա այդ որոշումը պետք է ընդունի վրաց ժողովուրդը», -նոյեմբերի 7-ին հայտարարել է նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

«Տվյալ փուլում «Վրացական երազանք» կուսակցությունում մենք կադրերին վերաբերող որևէ արմատական փոփոխություններ չենք ծրագրում։ Մինչդեռ, բնականաբար, մեզ անհրաժեշտ է կադրերի թարմացում։ 2020 թվականին տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, և մեզ հարկավոր է պատրաստվել դրան, որպեսզի ընտրողներին ներկայանանք թեկնածուների համապատասխան ցուցակով», -նոյեմբերի 7-ին հայտարարել է Վրատսանի Խորհրդարանի նախագահը։

«Կվիրիկաշվիլու իշխանության օրոք բանկիրները «ջերմոցային» պայմաններում էին։ Բանկիրներն ունեին այն ամենը, ինչ ցանկանում էին։ Երբ իրավիճակը փոխվեց և հայտարարվեց, որ բանկերը որոշակի բաներում սահմանափակումներ կունենան, նրանք որոշեցին վրեժ լուծել։ Նախընտրական ժամանակաշրջանում մենք բոլորս տեսանք այդ վրեժը։ Կառավարությունը պետք է հիշի դա և ընտրությունների ավարտից հետո պետք է պատժի բանկերին», -մեկնաբանելով ազգային արժույթի կուրսի անկումը` հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձե։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 8-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7656 լարի (+0.0132), իսկ եվրոյի հանդեպ 3․1766 լարի (+0.0380):

Օրացույց