Օրվա իրադարձություններ. Վրաստան` 8.11.2018

նոյեմբեր 08, 2018 - 17:54        Viewed: 142       

Նոյեմբերի 8-ի առավոտյան վրաց եկեղեցու Պատրիարքարանի ներկայացուցիչը այցելել է իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Պատրաիարքարանի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ «Վրացական երազանք»-ի այցելությունը կապված է ինչ-որ օրինագծի հետ, որը շուտով պետք է մտցվի օրինագիծ և որը վերաբերում է Վրաստանի տարածքում գտնվող կրոնական շինություններին։ «Ինչպե՞ս կարող եք մտածել, որ իմ այցելությունը կապված է երկրում նախընտրական իրավիճակի հետ։ Ես խորհրդատվություն եմ անցկացրել օրինագծի հարցերով Խորհրդարանի նախագահի հետ կրոնական շինությունների վերանորոգման և շինարարության վերաբերյալ», -լրագրողներին հայտարարել է Պատրիարքարանի ներկայացուցիչ Գիորգի Զվիադաձեն։

«Եվրոպայի Ժողովրդական կուսակցության» կոնգրեսի ընթացքում ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռասա Յունկևիչենը սկանդալային հայտարարություն է արել, որտեղ փասատացիորեն աջակցում է նախագահի ընդդիմադիր թեկնածուին։ «Ես հպարտանում եմ վրաց ժողովրդով, քանի որ տեսա, որ նրանք մեծ ցանկություն ունեն իրենց երկիրը եվրոպական երկրների շարքում տեսնելու։ Ես տեսա, որ Վրաստանում «ժողովրդավարություն» հասկացությունը տարբեր կերպ է ընկալվում։ Ես տեսա մարդկանց, ովքեր ուզում են ապրել ժողովրդավարական երկրում, որոնք ուզում են ազատ և արդար ընտրություններ։ Մյուս կողմից ես տեսա, որ երկրի իշխանությունները չարաշահում են վարչական ռեսուրսը, ճնշում են գործադրում քաղաքացիական հասարակության վրա։ Մամուլն անդամալուծված է և քաղաքական խմբերն ունեն տարբեր դիրքորոշումներ։ Վրաստանում անցկացված ընտրությունները նաև ցույց տվեցին, որ ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել», -նոյեմբերի 8-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը։ Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությունը որևէ պաշտոնական արձագանք չի արել։

«Թոշակի բարձրացումը 400 լարիով խոստումը սուտ է՝ ուղղված ընտրողների լրացուցիչ ձայներ հավաքելուն։ Ամենավատ բանը, որ կարող է անել քաղաքական գործիչը, դա ընտրողներին սուտ խոստումներ տալն է։ Երբ «Ազգային շարժման» ներկայացուցիչները, Գրիգոլ Վաշաձեն խոստանում են ավելացնել թոշակը մինչ 400 լարի, նրանք ստում են։ Նրա համար, որպեսզի թոշակառուները 400 լարի թոշակ ստանան, անհրաժեշտ է հավաքել երկրի բյուջեում լրացուցիչ 2 000 000 000 լարի», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ռատի Իոնատամիշվիլին։

Վրաստանի վարչապետի հայտարարության համաձայն՝ 2019թ․-ի հունվարի 1-ից Ներքին Գործերի նախարարության սահմանապահ աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա մինչ 250 լարի։ «Ներքին Գործերի նախարարության սահմանային և ափային ոստիկանության մոտ 2 900 աշխատակից հաջորդ տարվա հունվարի 1-ից կստանան 250 լարիով ավել», -նոյեմբերի 8-ին հայտարարել է Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 9-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7505 լարի (-0.0151), իսկ եվրոյի հանդեպ 3․1405 լարի (-0.0361):

Օրացույց