Օրվա իրադարձություններ. Վրաստան` 9.11.2018

նոյեմբեր 09, 2018 - 17:26        Viewed: 95       

Անակլիայում խորջրյա նավահանգստի շինարարական աշխատանքները շարունակվում են 24 ժամյա ռեժիմով։ Ըստ տարածված հայտարարության՝ տվյալ պահին արդեն անցկացվել են ծովային հատակի խորացման աշխատանքները։ «Ծովային հատակից արդեն հեռացվել է ավելի քան 5 000 000 կուբամետր ավազ, որը տեղափոխվել է ցամաք։ Ծովային հատակից հանված ավազի մակերեսը կազմել է 110 հեկտար։ 100 տոկոսով ավարտվել են նավահանգստի համար ծովային հատակի խորացման աշխատանքները։ Հատակի խորացման աշխատանքները սկսվել են 2018թ-ի սեպտեմբերի կեսերին և ավարտին են հասցվել  ռեկորդային ժամանակահատվածում։ Խորջրյա նավահանգստի շինարարության առաջին փուլը գնահատվել է 600 000 000 դոլար։ Ծրագրվում էր աշխատանքի տեղավորել շուրջ 1 500 մարդ։ Նավահանգստի բացման առաջին փուլը ծրագրվում է 2020 թվականի ավարտին», -ասված է պաշտոնական տեղեկատվությունում։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Դմանիսիում, Ծալկայում և Ախալքալաքիում կկառուցվեն կաթնամթերքի մշակման ձեռնարկություններ։ «Երկրի լեռնային շրջանների բնակչության աջակցության ծրագրի շրջանակներում Գանախլեբա գյուղում (Դմանիսիի մունիցիպալիտետ), Տբեթի գյուղում (Ծալկայի մունիցիպալիտետ) և Քոթելիայի գյուղում (Ախալքալաքի մունիցիպալիտետ) կկառուցվեն կաթնամթերքի մշակման կոորպորատիվ ձեռնակրություններ։ Տվյալ ձեռնարկությունները կսկսեն գործել 2019թ․-ին, և ամեն օր յուրաքանչյուրը կկարողանա մշակել 10 տոննա կաթ», -ասված է Վրաստանի Տարածաշրջանային Զարգացման նախարարության հայտարարությունում։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 10-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7146 լարի (-0.0359), իսկ եվրոյի հանդեպ 3․0800 լարի (-0.0605):

Օրացույց