Ռուս զինվորականները վերականգնել են սահմանի անցկացման գործընթացը

նոյեմբեր 12, 2018 - 01:24        Viewed: 79       

Հարավօսական հակամարտության գոտում՝ Կարելիի շրջանի Ատոցի գյուղի մերձակայքում ռուս զինվորականները սկսել են այսպես կոչված սահման անցկացնելու աշխատանքներ: Աշխատանքի վայր են բերվել մետաղական կոնստրուկցիաներ և փշալար: Այս փուլում աշխատանքները մոտ մեկ կիլոմետր երկարությամբ տարածք են ներառում: Ռուս զինծառայողները փոսեր են փորում սյուներ տնկելու համար, որոնց միջև էլ անցկացվելու է փշալարը:

Ցխինվալիի իշխանությունների պետանվտանգության կոմիտեն հայտարարել է, որ Ատոցի գյուղին սահմանակից Բալտա գյուղի մոտ սահմանի կառուցման աշխատանքներ են սկսվելու:

Ատոցի գյուղի բնակիչ Գուլո Կարապետովը լրագրողներին հայտարարել է, որ աշխատանքների ավարտից հետո իր հողակտորը կհայտնվի փշալարի հակառակ կողմում՝ օկուպացված տարածքում:

Ատոցի գյուղը Կարելիի մունիցիպալիտետի մեջ է մտնում: Այն սահմանակից է օսական Բալտա գյուղին, որը գտնվում է օկուպացված Ցխինվալիի շրջանում: Այն վայրից մոտ 50-70 մ հեռավորության վրա, որտեղով անցնելու է փշալարը, գտնվում են վրացի ոստիկանները:

Օգոստոսյան պատերազմից հետո ռուս զինծառայողները, որոնք կանգնած ենհակամարտության գոտու ողջ երկայնքով, սկսել են վարչական սահմանին կանաչ-սպիտակ պաստառներ քաշել «Պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով:

Սահմանի դեր է խաղում փշալարը, որը տեղադրում են նախանշված վայրերում: Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացը կոչում են «բորդերացում»: Նրանց խոսքով՝ սահմանազատման ժամանակ իրենք ղեկավարվում են նախապատերազմյան խորհրդային քարտեզներով: Ըստ նրանց՝ Ախալգորիի երկայնքով«պետական սահմանն» այնպես է անցկացվում, որ Ախալգորիի շրջանի բոլոր գյուղերըհայտնվում են Հարավային Օսիայի տարածքում:

Վրացական կողմն այդ գործընթացն անվանում է «սողացող բռնակցում» ևհայտարարում է, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական նոր տարածքներ էզավթում: Փշալարը վրացական գյուղերում տեղադրվում է այնպես, որ գյուղերը կիսվում են: Արդյունքում՝ արոտավայրերը, գերեզմաններն ու տասնյակ ընտանիքների այլհատվածները հայտնվում են «սահմանի» մյուս կողմում:

Օրացույց