Օրվա իրադարձություններ. Վրաստան` 12.11.2018

նոյեմբեր 12, 2018 - 20:34        Viewed: 103       

«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները վերահսկում են ընտրողների մոբիլիզացումը», -այդ մասին հայտարարել է ընդիմության ներկայացուցիչ Գեորգի Վաշաձեն։ «Վրացական երազանքը անցել է ընդհանուր վերահսկողության, որը հանձնարարվել է իրավապահպան մարմիններին, ինչով ցանկանում են հաստատել ընտրություններում թեկուզև մի փոքր արդյունք։ Մասնակիորեն, իրավապահման մարմինների բարձրաստիճան պաշտոնակատար անձանց ստորաբաժանել են ըստ շրջանների, և նրանց հստակորեն հանձնարարել են ընտրությունների արդյունքների պատասխանատվությունը։ Աջարիային ամրակցված է ԱԱԽ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, որին անձանմբ հանձնարարել են այդ ամենը։ Սամեգրելոյում սկզբում Ներքին Գործերի նախարարության փոխնախարարն էր, որը չկարողացավ շրջել իրավիճակը, և հիմա ինքը՝ Ներքին Գործերի նախարար Գեորգի Գախարիան է գնացել այնտեղ, շտաբ է բացել և անուղղակիորեն աշխատում է ուժային կառույցների միջոցով։ Իմերեթիում պարոն Լիլուաշվիլին է՝ Ավտանգության Խորհրդի փոխտնօրենը, որը ևս առանձին շտաբ է բացել և աշխատում է այնտեղ։ Կախեթիում Գոգաշվիլի-Թամազաշվիլին է, այդ խումբն այսպես ասած, համընդհանուր վերահսկողություն իրականացնելու պարտավորություն և պատասխանատվություն է վերցրել իր վրա։ Շիդա Քարթլին հանձնարարված է Ներքին Գործերի փոխնախարար Սաբանաձեին, Քվեմո Քարթլիում վերահսկում է պարոն Լեքսո Դալաքիաշվիլին, ֆինանսական ոստիկանության բարձրաստիճան անձ է և Փարցխալաձեի աջ ձեռքը», -հայտարարել է Գերոգի Վաշաձեն։

Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Լևան Կոբերիձեն ծրագրում է Խորհրդարանի օրակարգ մտցնել «լյուստրացիայի մասին» օրինագիծ։ Ըստ նրա խոսքերի՝ տվյալ օրենքն անհրաժեշտ է, որպեսզի երկիրն ընդմիշտ հրաժեշտ տա խորհրդային անցյալին, և ամեն ինչ կոչվի իր անունով։ «Լյուստրացիայի մասին օրենք՝ Շտա՛պ։ Որպեսզի վրացական քաղաքական կյանքում վերջնականորեն հրաժեշտ տրվի խորհրդային անցյալին, որպեսզի ամեն ինչ իր անունով կոչվի, որպեսզի հետագա սերունդները կարողանան ավել լավ ապագա կառուցել, որպեսզի երկիրն առաջընթացի ուղին բռնի, ես ծրագրում եմ Խորհրդարանում նախաձեռնել լյուստրացիայի օրինագիծը։ Դիմում եմ իմ կոլեգա պատգամավորներին՝ միացե՛ք ինձ և դա իրականացնենք միասին»։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառույցային ավտոմոբիլային ճանապարհների մասնաբաժնի տեղեկատվության համաձայն՝ ձյան պատճառով Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս (ռուս-վրացական սահման) մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է կցորդային և կիսակցորդային ավտոմեքենաների երթևեկությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհային փոխադրամիջոցների այլ տեսակներին, դրանք ազատ տեղաշարժվում են։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 13-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7166 լարի (+0.0020), իսկ եվրոյի հանդեպ 3․0602 լարի (-0.0198):

Օրացույց