Օրվա իրադարձություններ. Վրաստան` 13.11.2018

նոյեմբեր 13, 2018 - 20:28        Viewed: 77       

«Արդեն սկսվել է նոր քաղաքական ուժի ձևավորման գործընթացը» -հայտարարել է փորձագետ Մամուկա Արեշիձեն՝ արձագանքելով քաղաքագետ Գիա Խուխաշվիլու՝ այլընտրանքային քաղաքական կենտրոն ստեղծելու հայտարարությանը։ «Հասարակության մեջ նոր քաղաքական ուժ ստեղծելու անհրաժեշտություն է նկատվում։ Ակնհայտ է, որ երկրում երկու քաղաքական կենտրոն լինելը չարդարացվեց։ Կարծում եմ որ դրա սկիզբը պետք է լինի մարդկանց ճգնաժամային տրամադրությունները համախմբող ինչ-որ ժողովրդական շարժում, որոնց մոտ հարցեր են կուտակվել՝ ուղղված երկու քաղաքական կենտրոններին։ Նման ազգային շարժման ուրվագծերը ես, օրինակ, տեսնում եմ։ Այդ շարժման մեջ կարող են լինել նաև ներկայիս իշխանության կողմնակիցներ՝ ծայրահեղորեն տրամադրված նրանց որոշ գործողություններին․ կոաբիտացիային, կադրային քաղաքականությանը, արդարադատության վերականգնմանը և այլն, բայց միաժամանակ նրանց համար անընդունելի է նախկին իշխանությունը։ Նախկին կառավարության ճնշող մեծամասնությունը չի կարող իրացնել իր քաղաքական ճաշակը, քանի որ «Վրացական երազանքը» շատ բաներում չի իրականացնում իր ցանկությունը կամ երազանքը։ Հենց այդ պատճառով ստեղծվել է նոր քաղաքական կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն։ Նման քաղաքական ուժի ձևավորման գործընթացն արդեն սկսվել է»,-հայտնել է Մամուկա Արեշիձեն։

ԱՄՆ-ի գեներալ-լեյտենանտ Ստիվ Լայնսը հանդիպել է Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ, որպեսզի քննարկի Վազիանիում օդանավակայանի ենթակառույցի համատեղ մշակման հնարավորությունը։ Ըստ Լայնսի խոսքերի՝ նոր օդանավակայանի կառուցման համար միջոցներ կտրամադրվեն ինչպես Վրաստանի բյուջեից, այնպես էլ ԱՄՆ-ի։ Իր հերթին Իզորիան հայտարարել է, որ դա թույլ կտա ստեղծել պատրաստվածության կենտրոն Վրաստանի տարածքում, որը կծառայի ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի նախաձեռնության աջակցմանը։ «Նոր օդանավակայանը կներկայացնի նոր հնարավորություններ Վրաստանում տեղական և միջազգային զինավարժություններին», -հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվը Գերմանիայում զգալիորեն կրճատվել է։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի դեսպան Ղուբերտ Կնիրշը։ Դիվանագետի խոսքերի համաձայն՝ Եվրամիության կողմից վիզային ռեժիմի չեղարկումից հետո մի քանի ամսվա ընթացքում Գերմանիայում իրոք նկատվել էր հանցագործությունների քանակի աճ։ Բայց Վրաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որոնք օգնեցին լուծել խնդիրը։ «Այսօր արդեն կարելի է հաստատել, որ Գերմանիայում արդեն չկա որևէ խնդիր»,-ասել է դեսպանը։ Ղուբերը Կնիշը նաև հաստատել է, որ վիզայի ազատականացումից անմիջապես հետո Գերմանիայի Դաշնային հանրապետությունում նկատվել է Վրաստանից փախստականների՝ կացարան փնտրողների քանակի աճ։ «Ամեն ամիս հարյուրավոր մարդիկ քաղաքական ապաստարան էին հայցում։ Այնպես որ դա կտրուկ աճ էր»,-ավելացրել է գերմանացի դիվանագետը, ընդ որում նշելով, որ ապաստարան տրամադրվել է միայն շատ քիչ քանակությամբ մարդկանց։ Գերմանիայի Դաշնության Հանրապետության Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ սեպտեմբերին հայցերի քանակը կազմել է 238, հոկտեմբերին՝ 355, նոյեմբերին՝ 444, դեկտեմբերին՝ 522, հունվարին՝ 745։

2018թ հունվար-հոկտեմբերի ամիսներին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը (առանց հռչակված առևտրի) կազմել է 10 305 900 000 դոլար, ինչը 20.5տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ արտահանման ծավալը կազմել է 2 751 000 000 ԱՄՆ դոլար (24.5 տոկոս աճ), ներկրման ծավալը՝7 555 000 000 ԱՄՆ դոլար(19.2 տոկոս աճ)։ Հունվար-հոկտեմբեր ամիսներին առևտրի նվազագույն հաշվեկշիռը կազմել է 4 804 000 000 դոլար, ակզմելով Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության 46․6 տոկոսը։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 14-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․7155 լարի (-0.0011), իսկ եվրոյի հանդեպ 3․0517 լարի (-0.0085):

Օրացույց