Օրվա իրադարձություններ. Վրաստան` 15.11.2018

նոյեմբեր 15, 2018 - 17:37        Viewed: 80       

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին, չորեքշաբթի օրը: Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշումը արդեն բողոքարկվել է ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սակայն որոշումը մնացել է անփոփոխ: Ընդդիմության հայտարարության համաձայն, ընտրությունների անցկացումը աշխատանքային օրվա ընթացքում կարող է ազդել ընտրողների մասնակցության վրա: Հատկապես արտերկրում տեղակայված տեղամասերում: Վրաստանում նոյեմբերի 28-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր:

«Ընտրությունները ցանկացած ժողովրդավարական գործընթացի գագաթնակետն են: Ընտրությունների ընթացքում գաղափարների և առաջարկությունների պայքար է մղվում: Ընտրությունները, որոնք շուտով տեղի կունենան Վրաստանում, չպետք է բաժանեն, միմյանց դեմ հակադրեն բնակչության տարբեր խմբերը, այլ պետք է ծառայեն իրավիճակը բարելավելուն: Պետք է խթանեն նոր շեշտադրումների առաջացմանը, նպաստեն ավանդական մոտեցումների ձևավորմանը», -նոյեմբերի 15-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:

«Ես նեղացած չեմ երկրի ներկայիս իշխանությունից: Ես շատ ուրախ եմ, որ աշխատել եմ Կառավարությունում, և դեռ ավելին, ես գոհ եմ, որ հեռացա կառավարությունից: Ես տեսա, որ ոչինչ չեմ կարող անել այն ոլորտում, որն ինձ էր հանձնարարված: Հակամարտությունների կարգավորման, կրոնական և ազգային փոքրամասնությունների հարցերում իրավիճակը լիովին վերահսկվում է ուժային մարմինների ներկայացուցիչների կողմից: Ես ապարդյուն էի զբաղեցնում այդ պաշտոնը: Ես շատ ուրախ եմ, որ լքեցի այն: Լավ է, որ ես հասկացա ինչպես են գործերն ընթանում այնտեղ: Ես հասկացա, որ այդ ոլորտներում մենք չպետք է ակնկալենք որևէ փոփոխություն: Այդ պատճառով էլ հեռացա նախարարի պաշտոնից», -հայտարարել է Վերաինտեգրման և Քաղաքացիական հաշտեցման նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Մառնեուլի մահմեդական համայնքի ղեկավարը, որը բազմիցս քննադատել է Վրաստանի իշխանություններին, ձերբակալվել է Ադրբեջանի տարածքում: Ասադովը մեղադրվում է մանր անկարգությունների մեջ, սակայն մի շարք վրացական հասարակական կազմակերպություններ կարծում են, որ Մառնեուլի մահմեդական համայնքի ղեկավարի ձերբակալությունը կապված է Վրաստանի իշխանություններից ստացված պատվերի հետ: Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ`ընդգծելով, որ «հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները ցանկանում են հուսալ, որ Մառնեուլի մահմեդական համայնքի ղեկավարի ձերբակալությունը կապված չէ Վրաստանում իր ծավալած գործունեության հետ»: Հարկ է նշել, որ Ասադովի օգտին տվյալ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների թվում չկա Վրաստանի տարածքում գործող ոչ մի ադրբեջանական կազամկերպություն:

Եղանակի պայմանների վատթարացման հետևանքով Մցխեթա-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում բեռնատար մեքենաների շարժման համար արգելք է կիրառվել:

Վիճակագրական տվյալների համաձայն, արտերկրից Վրաստան փոխանցված գումարը 2018թ. հոկտեմբերին կազմել է 137.200.000 դոլար (ինչը 11.6%-ով ավել է, քան 2017 թ. հոկտեմբերին): Այս տարվա հոկտեմբերին Վրաստանից արտերկիր ուղարկվել է 21 200 000 դոլար:

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 16-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6818 լարի (-0.0227), իսկ եվրոյի հանդեպ 3․0299 լարի (-0.0175):

Օրացույց