36%-ը կարծում է, որ օրենքը փոքրամասնություներին արգելում է մասնակցել պետության համար կարևոր որոշումների ընդունմանը

նոյեմբեր 19, 2018 - 00:10        Viewed: 77       

Խտրկանությունը, ատելության պատճառով կատարված հանցագործությունները Վրաստանում շարունակում են խնդիր լինել, նշված է Հանդուրժողականության օրվա կապակցությամբ Եվրախորհրդի հրապարակած հետազոտությունում։ Այն հետազոտել է խտրականության և ատելության լեզվի հանդեպ հասարակության վերաբերմունքը։ «Ռեսուրսների ուսումնասիրման կովկասյան կենտրոնի» (CRRC-Վրաստան) անցկացրած հետազոտության համաձայն՝ բնակչության զգալի մասը (36%) բազմազանությունը սեփական երկրի համար վնասակար է համարում։ 43%-ը կարծում է, որ փոքրամասնությունները փողոցում ցույցի միջոցով բողոք հայտնելու իրավունք չունեն։ Հետազոտությունն անցկացվել է 2018թ-ի օգոստոսին։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ բնակչության 36%-ը կարծում է, որ բազմազանությունը բացասաբար է ազդում երկի վրա և շատ վտանգավոր է վրացական մշակույթի և ավանդույթների համար։ Վրաստանում առավել դրական վերաբերմունք կա սահմանափակ կարողություններով անձանց հանդեպ, իսկ առավել բացասական՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ։ Հարցվածների մեծ մասը բացասաբար է վերաբերվում ոչ եվրոպական երկրներից եկած միգրանտներին։

Հարցման ընթացքում հարցվածներին խնդրել են նշել այն խմբերի ներկայացուցիչներին, որոնց նրանք չէին ցանկանա տեսնել որպես իրենց հարևան։ 67%-ը կտրականապես դեմ է թմրամոլներին։ Նույնքան մարդ չի ցանկանում շփում ունենալ քրեական աշխարհի մարդկանց հետ։ Առավել հանդուրժող վերաբերմունք կա սահմանափակ կարողություններով անձանց հանդեպ․ նրանց դեմ է արտահայտվել հարցվածների միայն 1%-ը։

Վրացիների մեծ մասը որպես բիզնես-գործընկեր ցանկանում է տեսնել ռուսներին և ամերիկացիներին: Այն հարցին, թե որ խմբի անձանց հետ են առավել ընդունելի գործնական հարաբերություններն, ամենաշատ ձայն են հավաքել սահմանափակ հնարավորություններով անձինք։ Ըստ ազգային հատկանիշի վրացիները նախընտրում է բիզնես անել ռուսների և ամերիկացիների հետ՝ մինչև 80%։ Ադրբեջանգինրի հետ՝ 77%, հայերի հետ՝ 71%-ը իսկ հրեաների հետ՝ 74%, աֆրիկացիների հետ՝ 54%։

Հարցվածների 43%-ը կարծում է, որ, ըստ օրենսդրության, փոքրամասնությունները բողոք արտահայտելու իրավունք չունեն, 39%-ը կարծում է, որ փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրավունք չունեն ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրելու, 36%-ը կարծում է, որ օրենքը փոքրամասնություներին արգելում է մասնակցել պետության համար կարևոր որոշումների ընդունմանը, 25%-ն էլ ընդհանրապես մտածում է, որ փոքրամասնությունները չեն կարող մասնակցել ընտրություններին և քվեարկել։

Հարցվածների շրջանում հանդուրժողականության միջին ցուցանիշը 18-23 տարեկանում կազմել է 16 տոկոս։ Որքան մարդն ավելի մեծ է, այդ ցուցանիշն այնքան ավելի ցածր է։

Մեծամասնության խմբերը կշտամբանք են ստանում, որ անտարբեր են վերաբերվում, իսկ հաճախ՝ նույնիսկ ընդհանրապես ոչինչ չգիտեն փոքրամասնությունների խնդիրների մասին։

Օրինակ, ուղղափառների 44%-ը կարծում է, որ կրոնական փոքրամասնությունները ոչ մի խնդիր չունեն։ Այն դեպքում, երբ մուսուլմանների միայն 17%-ն է կարծում, որ Վրաստանում կրոնական հողի վրա խնդիրներ չկան։

Հարցված տղամարդկանց 41%-ը կարծում է, որ Վրաստանում կանայք խուսափում են խնդիրների մեծ մասից միայն այն պատճառով, որ կին են։ Այդ կարծիքի հետ համամիտ է հարցված կանանց միայն 28%-ը։ Նրանք «հիշել են» ընտանեկան բռնության, սեռական հատկանիշով խտրականությունների մասին, իսկ կրոնական փոքրամասնություններն այնպիսի խնդիրներ են նշել, ինչպիսին ատելության լեզուն և աշխատաշուկայում խտրականության առկայությունն է։

Վրացիները, որոնք կարծում են, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները բողոքելու տեղ չունեն, երեք անգամ ավելի շատ են, քան հայերն ու ադրբեջանցիները՝ համապատասխանաբար 29 տոկոսն՝ ընդդեմ 10 և 12 տոկոսի։

Օրացույց