Օրվա իրադարձություններ. Վրաստան` 19.11.2018

նոյեմբեր 19, 2018 - 18:29        Viewed: 73       

Վրաստանի Կառավարության որոշման համաձայն՝ 600 000-ից ավել անձինք, որոնք պարտքեր ունեն բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին կազատվեն պարտքի վճարից։ Երկրի վարչապետի հայտարարության համաձայն՝ բնակչության պարտքերի հաշվարկը կսկսվի դեկտեմբերի 15-ին (նոյեմբերի 28-ին կկայանան ընտրությունները -խմբ.) և կավարտվի դեկտեմբերի 31-ին։ «Շնորհակալություն «Քարթու» բանկին (Բիձինա Իվանիշվիլուն պատկանող բանկը -խմբ) և ֆոնդին։ Եթե չլիներ «Քարթու» ֆոնդի աջակցությունը, մենք չէինք կարողանա իրականացնել այդ ծայրահեղ կարևոր օրինագիծը։ Մինչ Ամանոր կգրառվեն շուրջ 600 000 քաղաքացու բանկային պարտքեր, որոնք գտնվում են այսպես կոչված «սև ցոցակում» բանկերին և ֆինանսական այլ հաստատություններին չվճարելու պատճառով։ Կվճարվեն այն քաղաքացիների պարտքերը, որոնց մայր գումարը չի գերազանցում 2 000 լարին։ Ծրագրվում է ընդամենը վճարել ավելի քան 1 500 000 000 լարիի ծավալով գումար։ Ընդգծեմ, որ այս նախաձեռնության շնորհիվ, բոլոր նրանց, ում պարտքերը կզրոյացվեն, 150 000 մարդ ունեն սոցիալապես անապահով կարգավիճակ և տասնյակ հազար անձինք սահմանափակ հնարավորություններիտեր են», -նոյեմբերի 19-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Ծայրահեղ իրավիճակների կարգավորման հարցերով պետական ծառայության որոշման համաձայն՝ սկսվում է այն քաղաքացիների գրանցումը, որոնք ցանկանում են պետությունից ստանալ հրդեհը մարելու համար նախատեսված համապատասխան տեխնիկան։ Կառավարության որոշման համաձայն՝ տվյալ ծրագիրը վերաբերում է հեռավոր գյուղերում ապրող քաղաքացիներին։ Գրանցումն անցած քաղաքացիները կստանան հրդեհը մարելու տեխնիկան, ինչպես նաև համապատասխան պատրաստություն կանցնեն։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2018թ․-ի հունվար-հոկտեմբերի ամիսներին կազմել է 10 305 900 000 դոլար, ինչը 20․5 տոկոսով ավելի շատ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանման ծավալը կազմել է 7 555 000 000 դոլար(19․2% աճ)։ Առևտրի նվազագույն հաշվեկշիռը կազմել է 4 804 000 000 դոլար, ինչը կազմում է երկրի երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության 46․6 տոկոսը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018թ․-ի հունվար-հոկտեմբերի ամիսներին Վրաստանի խոշորագույն համագործակիցներն են Թուրքիան (1 422 100 000 դոլար ապրանքաշրջանառությամբ), Ռուսաստանը (1 128 900 000 ապրանքաշրջանառության ծավալով) և Չինաստանը (903 400 000 դոլար)։

«2018թ․-ի երրորդ քառորդում Վրաստանում 4․4 տոկոսով կրճատվել է խոշոր եղջերավորների քանակը։ Ընդհանուր քանակը կազմել է 923 000 գլուխ։ Մանր եղջերավորների ընդհանուր քանակը ավելացել է 4 տոկոսով և կազմել 980 000 գլուխ։ Խոոզերի քանակը աճել է 3․1 տոկոսով և կազմել է 237 600 գլուխ, իսկ թչունների քանակը 4․1 տոկոսով կրճատվել է և կազմել 9 600 000 000 թև», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Վրաստանում գործազրկության մակարդակը 2018թ․-ի երրորդ քառորդում աճել է 0․1 տոկոսով և կազմել երկրի աշխատունակ բնակչության ընդհանուր ծավալի 12․2 տոկոսը։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 20-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6593 լարի (-0.0134), իսկ եվրոյի հանդեպ 3․0369 լարի (+0.0101):

Օրացույց