Օրվա իրադարձություններ. Վրաստան` 20.11.2018

նոյեմբեր 20, 2018 - 19:50        Viewed: 65       

«Իմ կարծիքով նախընտրական ժամանակահատվածում մենք տեսանք ատելության լեզվի առատություն։ Գործընթացն ամբոջությամբ արդար չի համարվում, ինչպես մենք գիտեինք, հենցա սա էլ ակնկալում էինք։ Անկեղծորեն հուսով եմ, որ մինչ ընտրությունները մնացած ժամանակահատվածում երկու կուսակցությունները կհարթեն իրավիճակը և կհամաձայնեն այն բանի հետ, որ գոյություն ունի երկու բոլորովին տարբեր թեկնածու, և որ ընտրական գործընթացը պետք է լինի արդար», -հայտարարել է Վրաստանում Հոլանդիայի դեսպանը։

Վրաստանի Ժողովրդական Պաշտպան Նինո Լոմջարիան կարծում է, որ Կառավարության այն անխաձեռնությունը, որը վերաբերում է «սև ցուցակում» գտնվող 600 000 քաղաքացու վարկային պարտքերի գրառմանը, պետք է ուսումնասիրվի իրավապահպան մարմինների կողմից։ «Ես ամբողջական տեղեկություն չունեմ այն մասին, թե գործնականորեն ինչպես են փոխհատուցվելու այդ պատքերը։ Եթե դրանում ներքաշվելու են մասնավոր անձինք, և նրանք կապ ունեն որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության հետ, ապա կարծում եմ, որ այդ դեպքը իրավապահպան մարմինների կամ ընտրական վարչության կողմից ուումնասիրության կարիք ունի», -հայտարարել է Լոմջարիան։

Եվրամիությունը Վրաստանին կտրամադրի 21 մլն-ի չափ ֆինանսական օգնություն, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։ Ըստ նախարարության հայտարարության՝ այդ օգնությունը նախատեսող համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 21-ին Բրյուսելում, որտեղ կանցկացվի Վրաստանի Կառավարական պատվիրակության առաջին հանդիպումը Եվրոհանձնաժողովի անդամների հետ բարձր մակարդակով։

Քաղաքագետ Գիա Խուխածվիլին կարծում է, որ կառավարության նախաձեռնությամբ բնակչության պարտքերի գրառումը չի առողջացնի տնտեսությունը, այլ ընդհակառակը, կարող է վնաս հասցնել։ «Եթե նրանք երկար ժամանակ ածխատել են պարտքերի գրառման վրա և դա կապված է քաղաքական օրակարգի հետ, ապա նրանք դա պետք է արած լինեին շատ ավելի վաղուց կամ արդեն ընտրություններից հետո։ Քանի որ դա տեղի է ունենում ընտրություններից մեկ շաբաթ առաջ, և նույնիսկ եթե դա նրանք չեն ծրագրել, ամեն դեպքում հասարակության մեջ այն զգացողությունն է մնում, որ դա քաղաքական քայլ է և դա է ցավալին։ Նման գործողությունները սովորաբար Բիձինա Իվանիշվիլուն չեն բնութագրում։ Ինչպես երևում է, դա աֆեկտի ազդդեցության տակ է։ Ցավոք նրա կենսաֆիլիսոֆայությունն արմատապես փոխվում է։ Տնտեսապես այդ գործընթացը չի օգնում առողջացնել իրավիճակը, ընդհфկառակը անպատասխանատվության սինդրոմ է սադրում։ Շուտով մենք կստանաք ավելի մեծ «ցուցակ», քան հիմա ունենք։ Շատ պարզ բան տեղի կունենա՝ այն մարդիկ, որոնց վարկերը, կփակվեն, հաջորդ օրը կվազեն նոր վարկեր վերցնելու և կկազմվի նոր սև ցուցակ։ Բարեխիղճ վճարողն առանձին թեմա է։ Բարեխիղճ մարդկանց համար դա խթան է հանդիսանում, որպեսզի դադարեցնեն բարեխղճորեն վճարել պարտքը և սպասեն քաղաքական ճգնաժամի։ Համապատասխանաբար, դա վնաս է հասցնում տնտեսությանը»,-կարծում է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 21-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6741 լարի (+0.0148), իսկ եվրոյի հանդեպ 3․0581 լարի (+0.0212):

Օրացույց