Օրվա իրադարձություններ. Վրաստան` 21.11.2018

նոյեմբեր 21, 2018 - 18:07        Viewed: 63       

Վրաստանի Ֆինանսների նախարարը մեկնաբանել է 600 000 պարտատերերի համընդհանուր ներման մասին հարցը։ «Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների սև ցուցակը կջնջվի։ Մինչդեռ, ապագայում բանկերը չեն կարողանա հեշտությամբ վարկեր տալ բոլոր ցանկացողներին։ Եվ այստեղ հարցը նրանում չէ, որ նրանց մոտ պահվում են սև ցուցակները։ Հարցն այն է, որ մեր կառավարությունը բանկերին առաջարկել է աշխատելու նոր մոտեցում՝ այսպես կոչված «պատասխանատու վարկավորում»։ Դա նշանակում է, որ մինչ բանկը վարկ կհատկացնի կոնկրետ որևէ անձի, բանկը և ֆինանսական կազմակերպությունները պետք է համոզված լինեն, որ այդ անձը ի վիճակի է վերադարձնել պարտքը։ Դրանից կախված կլինի բանկը վարկ կտա, թե ոչ», -նոյեմբերի 21-ին հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարը։

Թբիլիսիի քաղաքապետարանի առաջարկության համաձայն՝ սոցիալական և առողջապահական ծրագրերը կստանան բարձր ֆինանսավորում բյուջեից։ «Թբիլիսիի քաղաքապետարանն առաջարկում է, որպեսզի 2019թ․-ին քաղաքի բյուջեն կազմի 871 000 000 լարի, ինչը 50 000 000-ով ավելի շատ է, քան նախատեսված էր 2018թ․-ի բյուջեում։ Սոցիալական և առողջապահական ծրագրերի ծախսերը կբարձրացվեն 21 000 000 լարիով, և ընդհանուր առմամբ կկազմեն 327 000 000 լարի։ Այդ գումարի մի մասը կտրամադրվի մանկապարտեզների վաուչերների ֆինանսավորմանը, ինչպես նաև 11 նոր մանկապարտեզների կառուցմանը։ 2019թ․-ին տրանսպորտային ենթակառույցների սարքավորման համար ծրագրվում է ծախսել շուրջ 25 000 000 լարի», -նոյեմբերի 21-ին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։

Բրյուսելում անցկացվում է Վրաստանի Կառավարության ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նաև կքննարկվի ԵՄ-ի և Վրաստանի միջև վիզային ազատականացման հետ կապված հարցերը։ Ըստ տարածված տեղեկության՝ Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները մտադիր են Վրաստանի Կառավարության հետ քննարկել վիզային հարաբերությունների ազատականացման շրջանակներում Վրաստանի կողմից ստանձնած պարտականությունների իրագործման հարցը։ Վերջին ժամանակներս նորից ավելացել է եվրոպական երկրներում ապաստարան փնտրել ցանկացող Վրաստանի քաղաքացիների թիվը։ Եվրամիության ներկայացուցիչները մտադիր են քննարկել՝ կապված չ՞է արդյոք դիմողների քանակի աճը Վրաստանի իրավիճակի հետ։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 22-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6640 լարի (-0.0101), իսկ եվրոյի հանդեպ 3․0314 լարի (-0.0267):

Օրացույց