Վրաստանի գլխավոր դատախազությունը դեռևս չի հաստատում մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունում պատրաստում են անձը հաստատող կեղծ փաստաթղթեր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում օգտագործելու համար, հետաքննությունը շարունակվում է, հինգշաբթի օրը հայտարարել են վերահսկող գերատեսչությունում։ «Երեք ոչ կառավարական կազմակերպություններրի հարցաքննման արդյունքում տվյալ տեղեկությունը չի հաստատվում։ Ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները հրաժարվել են նշել տեղեկատվության աղբյուրը։ Տվյալ ֆաստի հետաքննությունը շարունակվում է», -ասվում է Դատախազության հայտարարությունում։
Իր կողմից Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին կարծում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները դարձել են նախկին իշխող կուսակցության սադրանքի զոհը։ «Նախկին իշխող կուսակցությանն անհրաժեշտ էր ոչ կառավարական խոսափող, որպեսզի տարածի սուտ տեղեկություն ներկաիս իշխանությանը փնովելու համար։ Այսօր, երբ սուտը բացահայտվել է, «Միացյալ ազգային շարժումը» և ոչ կառավարական կազմակերպությունները փորձում են կոծկել այդ տեղեկությունը, բայց մենք պահանջում ենք հետաքննություն», -նոյեմբերի 22-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը։
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ մեծացել է ագրեսիվ հռետորությունը, իսկ նախընտրական քարոզարշավը բնութագրվում է կտրուկ բևեռացմամբ։ Այդ մասին խոսվում է նախընտրական մոնիտորինգի միջանկյալ հաշվետվությունում`հրապարակված «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» կազմակերպության կողմից (ISFED)։ «Հաշվետվության ժամանակահատվածում բացահայտվել է ճնշումների և սպառնալիքների 40 դեպք, վարչական ռեսուրսների օգտագործման 14 դեպք, ընտրողներին կաշառման մեջ ենթադրող 13 դեպք, քարոզչական նյութեր ոչնչացնելու 7 դեպք, ֆիզիկական դիմադրության 5 դեպք, քաղաքական հենքի վրա աշխատանքից հեռացման 3 դեպք, ընտրական քարոզարշավին խոչընդոտելու 2 դեպք, դիտորդի աշխատանքին խանգարելու 1 դեպք, ինչպես նաև նախագահի թեկնածուի նկատմամբ սպառնալիքի 1 դեպք»։ ISFED-ում անհանգստացած են, որ հոկտեմբերի 28-ին ընտրությունների առաջին փուլի ավարտից անմիջապես հետո «իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմց հնչել են անհանգստացնող հայտարարություններ և քաղաքացիական պատերազմի կանխատեսումներ և հնարավոր անկայություն ընդդիմության թեկնածուի հաղթանակի դեպքում»։
Էստոնիայի փորձագետները կժամանեն Վրաստան՝ օգնություն ցուցաբերելու երկրում բնակչության ռեեստր ստեղծելու մեջ։ Նրանք հանդիպում կանցկացնեն Վրաստանի Ազգային ծառայության վիճակագրության ավելի քան 20 ներկայացուցչի հետ և երկրի մի քանի նախարարությունների մասնաճյուղերի և գերատեսչությունների հետ։ Այդ առաքելության նպատակն է կիսվել փորձով և օգնել Վրաստանի Ազգային ծառայության վիճակագրությանը իր առաքելության՝ երաշխավորումներով հանդերձ բնակչության ռեեստրի հաշվետվություն պատրաստելու մեջ։
Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 23-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6585 լարի (-0.0055), իսկ եվրոյի հանդեպ 3․0347 լարի (+0.0033):