Նախագահի ընտրությունների լեգիտիմությունը, հնարավոր է, հարցականի տակ դրվի

նոյեմբեր 23, 2018 - 00:06        Viewed: 70       

Իշխանություններն, ըստ որոշակի տվյալների, անձը հաստատող կեղծ փաստաթղթեր են տպում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հօգուտ իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի կեղծելու համար․ այսպիսի սկանդալային հայտարարությամբ են հանդես եկել Վրաստանի երեք ազդեցիկ հասարակական կազմակերպությունները։

Մամուլի ասուլիսին հայտարարվել է, որ հկ-ների ներկայացուցիչների հետ կապվել է Պետական ծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցներից մեկը, որը և պատմել է, որ երկրորդ փուլի համար անձը հաստատող փաստաթղեր են տպվում։

«Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ բոլոր փաստաթղթերն այն սխեմայով են տպվելու, որպեսզի մեկ մարդը հինգ փաստաթուղթ ունենա, այդ դեպքում լուսանկարը նույնը կլինի, իսկ մնացած տվյալները՝ տարբեր։ Այնուհետև արդեն համապատասխան ցուցակը կտարածվի ընտրատեղամասերում և ընտրատարածքներում», -հայտարարել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ անդամ Իրմա Պավլիաշվիլին։

Գործընթացով զբաղվում է պետական ծառայությունների զարգացման գործակալության հենց պետը՝ Սոսո Գիորգաձեն, հայտարարել է աղբյուրը։

Երրորդ հատվածը խոսում է քրեական հանցագործության հատկանիշների մասին, որը կարող է հարցականի տակ դնել ապագա ընտրությունների լեգիտիմությունը։

«Արդար ընտրություններ», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն, ինչպես նաև Transparency International Georgiaմիջազգային կազմակերպությունը կոչ են անում դատախազությանն արձագանքել կեղծ փաստաթղղթերի մասին տեղեկատվությանը։

Հասարակական կազմակերպությունների հայտարարությանն արդեն արձագանքել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։ Դրա տնօրեն Սոսո Գիորգաձեն հկ-ների մեղադրանքները «չլսված աբսուրդ» է անվանել և կոչ արել «փաստեր ներկայացնել»։

Վրաստանի գլխավոր դատախազությունը դեռևս չի հաստատում մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունում պատրաստում են անձը հաստատող կեղծ փաստաթղթեր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում օգտագործելու համար, հետաքննությունը շարունակվում է, հինգշաբթի օրը հայտարարել են վերահսկող գերատեսչությունում։ «Երեք ոչ կառավարական կազմակերպություններրի հարցաքննման արդյունքում տվյալ տեղեկությունը չի հաստատվում։ Ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները հրաժարվել են նշել տեղեկատվության աղբյուրը։ Տվյալ ֆաստի հետաքննությունը շարունակվում է», -ասվում է Դատախազության հայտարարությունում։

Իր կողմից Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին կարծում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները դարձել են նախկին իշխող կուսակցության սադրանքի զոհը։ «Նախկին իշխող կուսակցությանն անհրաժեշտ էր ոչ կառավարական խոսափող, որպեսզի տարածի սուտ տեղեկություն ներկաիս իշխանությանը փնովելու համար։ Այսօր, երբ սուտը բացահայտվել է, «Միացյալ ազգային շարժումը» և ոչ կառավարական կազմակերպությունները փորձում են կոծկել այդ տեղեկությունը, բայց մենք պահանջում ենք հետաքննություն», -նոյեմբերի 22-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը։

Օրացույց