Օրվա իրադարձություններ. Վրաստան` 26.11.2018

նոյեմբեր 26, 2018 - 18:21        Viewed: 217088       

Սոկար ընկերությունը հերքում է տեղեկւթյունն այն մասին, որ Սոկարը 570 000 000 դոլարի աջակցություն կցուցաբերի բանկային վարկեր ունեցող քաղաքացիների շնորհման կառավարության ծրագրին։ «Տեղեկությունն այն մասին, որ ՍՈԿԱՐ-ն ընդգրկված կլինի Վրաստանի քաղաքացիների վարկերի գրառման մեջ սադրանք է և սուտ։ Օրինական հարկային պարտականություններից բացի Սոկարը չի իրականացնում այլ վճարումներ վրաց պետությանը։ Վրաստանում, Թուրքիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում Սոկարի գործունեության նպատակն է Ադրբեջանի համար շահույթ և եկամուտ ստանալը», -նշվում է Սոկարի հայտարարությունում։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի Կառավարությունը ծրագրում է գրառել մոտավորապես 600 հազար քաղաքացու 570մլն․ դոլարի չափով վարկային պարտքեր։ Անցյալ գիշեր Ադրբեջանի սոց․ ցանցերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները համաձայնություն են կնքել, ըստ որի այդ գումարի 250 դոլարը վճարելու է Սոկարը։

Նոյեմբերի 26-ին տարածված տեղեկության համաձայն՝ շուտով Վրաստանի Կառավարությունը ծրագրում է սեփականաշնորհել «Վրաստանի փոստ» և «Վրացական երկաթուղիներ» երկու ընկերությունները։

Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տեղեկության համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրողների քանակն աճել է 9 781 անձով առաջին փուլի համեմատությամբ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների ընդհանուր քանակը կազմել է 3 518 877, իսկ երկրորդ փուլում այդ թիվը դարձել է 3 528 658։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 27-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6680 լարի (+0.0095), իսկ եվրոյի հանդեպ 3․0316 լարի (-0.0031):

Օրացույց