«Ընտրությունների երկրորդ փուլում ցանկացած անօրինական գործողության դեպքում պետությունը կգործի օրենքի շրջանակներում», -այդ մասին ասված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ճեպազրույցում։ Վարչապետը հանձնարարել է Ներքին Գործերի նախարարությանը և ոստիկանությանը մաքսիմալ կարգուկանոն հաստատել ամբողջ երկրի տարածքի ընտրատեղամասերում։ «Հանձնարարում եմ Ներքին գործերի նախարարությանը , յուրաքանչյուր ոստիկանին, որոնք ընտրությունների առաջին փուլում իրենց պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերել են բարձր ստանդարտ, հիմա էլ կապահովվեն առավելագույն կարգուկանոն երկրի ընտրատեղամասերում՝ չթողնել առանց արձագանքի և անհրաժեշտության դեպքում ժամանակին կանխել ցանկացած իրավախախտում», -հայտարարել է Մամուկա Բախտաձեն։ «Դուք գիտեք, որ առաջին փուլում ես անձամբ խնդրել եմ շատ միջազգային կազմակերպությունների, որպեսզի նրանք ավելացնեն դիտորդների քանակը։ Ուզում եմ օգտվել առիթից և նորից շնորհակալություն հայտնել նրանց այդ մասնակցության համար։ Ես համոզված եմ, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում կլինի ժողովրդավարության ևս մեկ հաղթանակ, ինչը նշանակում է վրաց պետության ևս մեկ հաղթանակ»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն։
Սև և Ազովյան ծովերի անվտանգության հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-Ուկրաինա-Վրաստան հանձնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներայացուցիչ Վադիմ Պրիստայկոն։ Ուկրաինացի դիվանագետի խոսքերով հատուկ հանդիպման ժամանակ դեսպանները համաձայնեցին, որ Սև և Ազով լեռներում անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունը կքննարկվի դեկտեմբերի 4-5-ը ՆԱՏՕ-ի Արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որի ժամանակ տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը։ «Ամենայն հավանականությամբ հանձնաժողովը կանցկացվի «Ուկրաինա-Վրաստան+ՆԱՏՕ» ձևաչափով։ Սա թույլ կտա բարձրացնել ցանկացած խնդիր, որը մենք կցանկանայինք քննարկել Սև ծովի համատեքստում», -հայտարարել է Ուկրաինայի դեսպանը հյուսիսատլանտյան դաշինքում։ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի հանձնաժողովում կայացած հատուկ հանդիպման ժամանակ դաշինքի անդամները հայտարարել են, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ռազմական ուժի կիրառումն արդարացված չէ։
Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 28-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6611 լարի (-0.0069), իսկ եվրոյի հանդեպ 3․0102 լարի (-0.0214):