Օրվա իրադարձություններ. Վրաստան` 28.11.2018

նոյեմբեր 28, 2018 - 18:49        Viewed: 216694       

Անձնական տվյալների պաշտպանության հարցերով տեսուչի գրասենյակը արձագանքել է տեղեկատվության այն մասին, որ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ընտրությունների ընթացքի վերահսկման ժամանակ օգտվում են ընտրողների անձնական տվյալները պարունակող որոշակի ցուցակներից։ «Ընտրողների ցուցակը և անձնական տվյալները պարունակող նման ցուցակներում կան անձնական տվյալների փաստաթղթեր և նման ցուցակներից օգտվելու համար անհրաժեշտ է օրինական հիմք, թույլտվություն։ Մամուլի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, որ կուսակցության որոշ ներկայացուցիչներ իրենց ձեռքին ունեն անձնական տվյալների պարունակող ընտրղների ցուցակենր, անհանգստացնող է։ Այդ տեղեկությունը արժանի է ուշադրության և լրացուցիչ ուսումնասիրման», -ասվում է անձնական տվյալների պաշտպանության տեսուչի գրասենյակի հայտարարությունում։

Վրաստանի Խորհրդարանի նախագահի հայտարարության համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցության քարոզիչներն ունեն ընտրողների ցուցակներն օգտագործելու և ունենալու իրավունք։ «Ցանկացած քաղաքական կազմակերպություն ունի ընտրական ցուցակները տիրապետելու նման օրինական իրավունք։ Նման ցուցակներ ունեն մեր կուսակցության և բոլոր մյուս կուսակցությւոնների քարոզիչները։ Օրենքը չի արգելում կուսակցությունների ներկայացուցիչներին օգտվել նման ընտրացուցակներից», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը։

«Ճիշտն ասած նախընտրական շրջանը արդեն շատ է հոգնեցրել։ Այժմ ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Նախընտրական շրջանը շատ ձգձգվեց, և արդեն վաղը ևեթ մենք կսկենք աշխատել», -նոյեմբերի 28-ին հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարը։

Օրացույց