Օրվա իրադարձություններ. Վրաստան` 29.11.2018

նոյեմբեր 29, 2018 - 18:38        Viewed: 216540       

Վրաստանի քաղաքացիները ընտրել են հինգերորդ նախագահին։ Առաջին անգամ վրաց պետության պատմության մեջ ընտրվել է կին նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանի հինգերորդ նախագահի երդման արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի երդման արարողությունը կկայանա ընտրություններին հաջորդող երրորդ կիրակի օրը։

Նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սալոմե Զւրաբիշվիլին վրաց պատրիարքի հրավերով այցելել է վրաց եկեղեցու Պատրիարքարան։ «Վաղ առավոտյան ինձ շնորհավորել է Պատրիարքը և հրավիրել իր մոտ Պատրիարքարան։ Դա մեծ պատիվ է ինձ համար։ Հանդիպման ընթացքում ես՝ որպես Վրաստանի նոր նախագահ, շփվել եմ Պատրիարքի և Սինոդի անդամների հետ։ Մենք խոսել ենք Վրաստանի ապագայի մասին և ես կարող եմ խոստանալ, որ մեր երկիրը ավելի կզարգանա և կծաղկի։ Ես հիշեցրել եմ Պատրիարքին, որ ես դեմ էի, որ նախընտական քարոզարշավի ընթացքում Սինոդի որոշ անդամներ՝ եպիսկոպոսներ, տարբեր հայտարարություններ էին անում և ուղղակիորեն խառնվում էին իրադարձությունների ընթացքին։ Այն հարաբերությունները, որոնք հաստատված են եկեղեցու և պետության միջև Կոնկորդատին համապատասխան, այն է, ինչ անհհրաժեշտ է մեր երկրին», -նոյեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զւրաբիշվիլին։

Վրաստանի Կենտրոնական Ընտրատեղամասի Հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում գրանցվել է 307 բողոք հայցը։ «Հայցերի մեծ մասը ընտրությունների օրն է եղել և գանգատների մեծ մասը ընտրությունների ընթացքի խախտմանն է վերաբերում։ Ըստ գրանցված բողոքների՝ մեծ մասը կհանգեցնի ընտրատեղամասերի նախագահների կարգապահական պատասխանատվությանը։ Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողով մտած 307 հայցերի մեջ կան այնպիսիները, որոնք պահանջում են չեղարկել քվեարկության արդյունքները այս կամ այն ընտրատեղամասում։ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ուշադրությամբ կուսումնասիրի գանգատները և համապատասխան որոշում կընդունի», -նոյեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահը։

Նոյեմբերի 29-ին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Նա շնորհակալություն հայտնեց երկրի քաղաքացիներին քվեարկության երկրորդ փուլում ակտիվ լինելու համար, ինչպես նաև շնորհավորեց Սալոմե Զուրաբիշվիլուն՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կատարած վերլուծության և դիտարկման արդյունքում ուզում եմ մտահոգություն հայտնել քվեարկության երկրորդ փուլի ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ։ Ժողովրդավարության մակարդակը նվազել է, և ես ուզում եմ միանշանակ նշել, որ Վրաստանում նման չափանիշով այլևս չպետք է ընտրություններ անցկացվեն», -նոյեմբերի 29-ին հայտնել է Գիորգի Մարգվելաշվիլին։

Վրաստանի Կենտրոնական բանկի դրույթի համաձայն՝ նոյեմբերի 30-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6896 լարի (+0.0285), իսկ եվրոյի հանդեպ 3․0543 լարի (+0.0441):

Օրացույց