Օրվա իրադարձություններ. Վրաստան` 30.11.2018

նոյեմբեր 30, 2018 - 17:14        Viewed: 216900       

Մառնեուլիի մուսուլմանական համայնքի ղեկավարը, որը ձերբակալված է եղել Ադրբեջանում երկու շաբաթ առաջ, ընտրությունների երկրորդ փուլի ավարտից անմիջապես հետո ազատվել է ձերբակալությունից։ «Մառնեուլիի մուսուլմանական համայնքի առաջնորդի ձերբակալությանը դեմ ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարում են, որ Ասադովի ձերբակալությունը ընտրություններրի նախաշեմին, և նրա ձերբազատումը ընտրություններից անմիջապես հետո Վրաստանում բազում հարցեր է առաջացնում և կասկած է հարուցում, որ տվյալ գործողություններն անմիջականորեն կապված են Վրաստանի իշխանությունների պատվերի հետ, որոնք ցանկանում էին մեկուսացնել Ասադովին Վրաստանում ընտրությունների անցկացման ժամանակաշրջանում»։

Վրաստանում UNDP-ի մշտական ներկայացուցիչը մեկնաբանել է երկրում կայացած նախագահական ընտրությունները։ «Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների և ընտրությունների դիտորդների հայտարարությունների համաձայն՝ Վրաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի երկրում անցկացվող ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին՝ ձեռնպահ մնալ բռնություն գործադրելուց և գործել սահմանադրության շրջանակներում», -նոյեմբերի 30-ին հայտարարել է Լուիզա Վինտոնը։

«Այսօրվա դրությամբ ունենք հետևյալ պատկերը` Խորհրդարանական ընտրությունների անցկացնելու համար «Ազգային շարժումը» ունի 800 000 մարդ-ընտրող, «Վրացական երազանքը» 500 000 ընտրող, իսկ մնացած 700 000-ը, նրանք են, ովքեր իշխող կուսակցության կողմնակից չեն հանդիսանում, բայց կտրականապես դեմ են «Ազգային շարժման» վերադարձին իշխանությանը։ Դա հիմնականում «Հայրենասերների դաշինքն» է և այլ ձախակողմյան քաղաքական խմբեր։ Այդ կերպ ստացվում է, «Ազգային շարժումն» ունի ամենամեծ քանակությամբ կողմնակիցները։ Բնականաբար, ստեղծված իրավիճակում ընտրությունները ինչքան շուտ անցկացվեն, այնքան մեծ հավանականություն կա իշխանության ղեկին վերադառնալու համար։ Շնորհավորում եմ «Վրաստանի երազանք» կուսակցությանը, որ նրանք աջակցեցին Ազգային Շարժման վերակենդանացում-վերականգնմանը։ Դրանով իսկ նրանք վնասել են ոչ միայն իրենք իրենց, բայց և ողջ երկրին։ Այսօր մեր առաջադրանքն է թույլ չտալ այդ ծրագրի իրականացումը», -նոյեմբերի 30-ին հայտնել քաղաքագետ Գիա Խուխիշվիլին։

Վրաստանի Ավտոճանապարհների Գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ եղանակների վատթարացման պատճառով Մցխեթա-Լարս մայրուղու Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածում արգելված է մարդատար մեքենաների տեղաշարժը։

Վրաստանի Կենտրոնական Բանկի դրույթի համաձայն՝ դեկտեմբերի 1-ին լարիի կուրսը դոլարի հանդեպ կկազմի 2․6744 լարի (-0.0152), իսկ եվրոյի հանդեպ 3․0400 լարի (-0.0143):

Օրացույց