Օրվա իրադարձություններ. Վրաստան` 3.12.2018

դեկտեմբեր 03, 2018 - 17:42        Viewed: 216456       

«Վրաստանում նախագահական ընտրությունների ընթացքում բազում հարցեր են ծագել։ Վրաստանում Եվրամիության դեսպանն արդեն հայտարարել է, որ Եվրամիության անդամ-երկրների ներկայացուցչները հատուկ հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում կքննարվեն բոլոր առաջացած հարցերը։ Այդ հանդիպումից հետո մենք արդեն ավելի մանրամասնորեն կխոսենք ստեղծված իրավիճակի մասին», -դեկտեմբերի 3-ին հայտարարել է Վրաստանում Շվեդիայի դեսպանը։

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամլո-ասուլիսի ընթացքում «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել է են իրենց հետագա ծրագրերի մասին։ «Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Վրաստանում քաղաքական իրավիճակն արդեն առաջվանը չէ, և «Վրացական երազանք» կուսակցությունը չպետք է տիրապետի սահմանադրական մեծամասնությանը։ Մենք պատրաստում ենք նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկող դատական հայց։ Տեղի ունեցած ընտրություններն այն բանի ցուցադրումն էին, որ երկրում գոյություն ունի միապետական ճնշում քաղաքացիների հանդեպ։ Քաղաքացիներից ազատ ընտրություն կատարելու իրավունքը խլել են։ Այն, ինչ կատարվում է երկրում նախընտրական քարոզարշավի մասին, ոչ մի ընդհանուր բան չունի ազատ ընտրություններ հասկացության հետ։ Մենք պահանջում ենք արտահերթ Խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Անհրաժեշտ է, որպեսզի երկրում արմատապես փոխվի նախընտրական իրավիճակը։ Չպետք է գոյություն ունենա միապետական վերահսկողություն և քաղաքացիների ահաբեկում։ Երկրի քաղաքացիները պետք է ազատ ընտրություններ անցկացնելու իրավունք։ Մենք ծրագրում ենք քննարկել մեր առաջարկությունները բոլոր ընդդիմադիր, ինչպես նաև իշխող կուսակությունների հետ»,-հայտարարել է Գիորգի Վաշաձեն։

«Մենք արդեն տեսանք Ազգային Շարժման «մեծ միտինգը»։ Ակնհայտ է, որ այդ կուսակցությունը չունի ոչ մի ռեսուրս, երկրում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այն ամենը, ինչ մենք երեկ տեսանք անլուրջ էր ու ծաղրող (դեկտեմբերի 2-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Ազգային շարժում» կուսակցության բողոքի ցույցը -խմբ․)։ Այդ թվում նաև այն նախաձեռնությունները, որոնք հնչեցվել են ցույցի ընթացքում։ Վրաստանում գոյություն չունի ապակայունության որևէ հեռանկար։ Մենք ստանձնում ենք պատասխանատվություն, որպեսզի երկրում շարունակվի զարգանալ խաղաղությունը», -դեկտեմբերի 3-ին հայտարարել է Վրաստաին Խորհրդարանի Նախագահը։

Դեկտեմբերի 3-ին Վրաստանում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը 2018 թ․-ին Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության հաշվետվություն է ներկայացրել։ «ՆԱՏՕ-ն և Վրաստանը բոլոր կարևոր հարցերի շուրջ ունեն անդադար քաղաքական խորհրդակցություն։ Վրաստանի ՆԱՏՕ-ի արժանի համագործակիցն է և ասպիրանտը։ Վրաստանը միշտ ՆԱՏՕ-ի օրակարգում է։ Մենք անդադար քննարկում ենք Վրաստանի՝ մեր անդամների կազմում ընդգրվելու հարցը։ Դա կշարունակվի 2019 թվականին ևս», -հայտարարել է Ջեյմս Ապատուրայը։

Վրատսանի Ազգային Վիճակագրության տարածած տվյալների համաձայն՝ «ընթացիկ տարվա նոյեմբերի ինֆլյացիայի մակարդակը կազմել է 0․7% հոկտեմբերի ցուցանիշների համեմատությամբ։ Ինֆլյացիայի տարեկան մակարդակը կազմում է 1․9%»։

Օրացույց